Փաշինյանը ոստիկանությանը հանձնարարել է ուշադիր ուսումնասիրել Վեհափառի հետ կապված վերջին իրադարձությունները

15.07.2018 23:32
1335

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը համարում է ներեկեղեցական հարց ու դեռևս կառավարության միջամտության անհրաժեշտությունը չի տեսնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետը՝ միաժամանակ նշելով, որ ոստիկանությանը հանձնարարել է շատ ուշադիր ուսումնասիրել Վեհափառի հետ կապված վերջին միջադեպը Վայոց ձորի մարզում։ «Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը որոշակի տհաճ մթնոլորտ է ստեղծում այն առումով, որ դրսևորումներ են լինում, որոնք այնքան էլ հասկանալի չեն։ Եթե բողոքողներն իրենց գործողություններում որևէ գծեր են անցել, դրանք պետք է հստակ արձագանք ստանան։ Ինչ վերաբերում է իրավիճակի նկատմամբ կառավարության դերակատարմանը, ապա իմ համոզմունքն է, որ կառավարությունը ներեկեղեցական հարցերին չպիտի միջամտի։ Ես սա համարում եմ ներեկեղեցական հարց»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Իր այս տպավորությունը վարչապետը բացատրեց նրանով, որ Վեհափառի հրաժարականը պահանջողների մեջ կան նաև Հայ առաքելական եկեղեցու գործող հոգևորականներ։ Նա կողմերին կոչ արեց հավաքվել ու քննարկել առկա խնդիրները։ Բացի այդ՝ Փաշինյանը շեշտեց, որ երկրում հաստատված սիրո և համերաշխության մթնոլորտը չպետք է խաթարել։ Ինչ վերաբերում է օրենքի պաշտպանության հարցերին, ապա, ըստ վարչապետի, կառավարությունն իր անելիքը պետք է անի այս հարցում։ «Վարչապետին ենթակա մարմինը՝ ոստիկանությունը, պետք է իր անելիքն անի, որ մենք չունենանք իրավիճակներ, որոնք Հայաստանում հաստատված սիրո ու համերաշխության մթնոլորտը խաթարեն»,-շեշտեց նա։

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ, դիտելով Վայոց ձորում տեղի ունեցածից կադրեր, գոհ չի մնացել ոստիկանության գործողություններից։  

 

 

 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25