Փաշինյանը պատրաստվում է հանձնել Սյունիքի բնակավայրերը, իսկ մամուլն իրավունք չունի դրա մասին խոսելու. Իսագուլյանը՝ ԱԱԾ հայտարարության մասին

11.02.2021 11:53
2400

Մեծ ցավով արձանագրում եմ, որ Հայաստանի Ազգային Անվտանգության Ծառայությունն, ամբողջապես, աշխատում է Ադրբեջանի շահը սպասարկելու համար, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը` անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից տարածված հայտարարությանը:

«Փաստորեն, Նիկոլին հաջողվեց նաև ԱԱԾ-ն ծառայացնել իր տիրոջը՝ Ադրբեջանին, ըստ այդմ, հայ լրագրողներին այլևս արգելվում է ժողավրդին հայտնել ճշմարտությունը, իսկ ճշմարտությունն այն է, որ Փաշինյանը պատրաստվում է Սյունիքից 50 բնակավայր հանձնել Ադրբեջանին, այդ պատճառով ԱԱԾ-ն այսուհետ արգելում է լրագրողների ազատ մուտքը դեպի Սյունիքի մարզ, այլ կերպ ասած՝ բնակավայրերի Ադրբեջանին հանձնումը կկատարվի ժողովրդից թաքուն: Քիչ առաջ Հրանտ Բագրատյանը հայտնեց այն մասին, որ այցելություն է կատարել Սյունիք և պարզել 50 բնակավայրերի հանձնման մասին լուրը»,- ասել է նա:

Գառնիկ Իսագուլյանը նկատում է՝ եթե մոտ ապագայում Սյունիքից 50 բնակավայր հանձնվի, լրագրողներն իրավունք չեն ունենալու, առանց ԱԱԾ-ի համապատասխան թույլտվության, բարձրաձայնել այդ մասին. «Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանձնել Սյունիքի բնակավայրերը, իսկ մամուլն իրավունք չունի դրա մասին խոսելու: Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ՝ ի՞նչ օրենքի հիման վրա է ԱԱԾ-ն նման հայտարարություն անում, կամ Կառավարության ի՞նչ որոշումով է այդ հայտարարությունն ամրագրված, ինչպե՞ս կարելի է օդում նման բաներ հորինել կամ ո՞վ է ԱԱԾ-ին իրավունք տվել նման բան ասել, էլ չասեմ, որ աշխարհում նման նախադեպ, ուղղակի, գոյություն չունի, որ պետության ներսում ԱԱԾ-ն լրագրողին արգելի այս կամ այն համայնքում իր մասնագիտական պարտականությունները կատարել: Հիմա խոսքս ուղղում եմ ԱԱԾ տնօրենին՝ պարոն Աբազյան, դու Հայաստանի՞ ԱԱԾ տնօրենն ես, թե՞ Ադրբեջանի, այս հարցը շտապ կարգով պարզի քեզ համար»,- ասել է Գառնիկ Իսագուլյանը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ–ն այսօր հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ այսւհետ Սյունիքի սահմանամերձ տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով ԶԼՄ–ները պետք է ունենան ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

pastinfo.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01