Փաշինյանը շնորհավորել է Պուտինին, Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ

12.06.2024 12:15
633

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

Պուտինին ուղղված ուղերձում Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դարավոր հարաբերություններն այսուհետ ևս կշարունակեն զարգանալ կառուցողական հունով՝ նպաստելով երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդմանը:

Հայաստանի վարչապետն ընդգծել է հավասարության անսասան սկզբունքն ու և երկու երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու վրա հիմնված հարաբերությունները։

Միշուստինին ուղղված ուղերձում Հայաստանի կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ «Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև փոխադարձ հարգանքի վաղեմի ավանդույթների վրա հիմնված փոխշահավետ, բազմակողմ համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ուղղություններով այսուհետ ևս կշարունակի զարգանալ՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների»։

Ռուսաստանի օրվա առթիվ Պուտինին երեկ ուղերձ է հղել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ռուսաստանի օրը՝ Ռուսաստանի պետական ինքնիշխանության հռչակագրի ընդունման օրն է: Այդ հռչակագիրն ընդունվել է 1990-ի հունիսի 12-ին: 1991-ից հունիսի 12-ը դարձել է ոչ աշխատանքային օր, իսկ պետական տոնի կարգավիճակ է ստացել 1992-ին:

Սովորաբար, այս օրը Ռուսաստանի նախագահը Կրեմլում պետական պարգևներ է հանձնում, Մոսկվայում Կարմիր հրապարակում կազմակերպվում են տոնական միջոցառումներ, որոնք ավարտվում են տոնական հրավառությամբ։

Օրերս Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ հունիսի 12-ին Կրեմլում որևէ հանդիսավոր միջոցառում կամ ընդունելություն չի նախատեսվում:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22