Փաշինյանը Սյունիքից հիասթափված ու դժգոհ է եկել․․․

12.05.2026 17:27
323

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 28-ին սպասվող զորահանդեսը իշխանության համար պարզապես տոնական միջոցառում չէ․ այն, ըստ ամենայնի, վերածվում է քաղաքական ցուցադրության։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ամեն ինչ կազմակերպել այնպես, որ նախատեսվող զորահանդեսը լինի հնարավորինս տպավորիչ և լայն արձագանք առաջացնի հանրության շրջանում։

Նախատեսվում է, որ մայիսի 28-ին զորահանդեսը կանցկացվի Հանրապետության հրապարակում։

Սակայն իշխանությունների մտադրությունն այսքանով չի սահմանափակվում։ Իշխանական աղբյուրների համաձայն՝ Փաշինյանի հանձնարարությամբ զորահանդեսից հետո զրահատեխնիկան երկար ժամանակ կմնա մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում։ Ավելին՝ Փաշինյանը պատրաստվում է ուղիղ եթերում անձամբ ներկայացնել ցուցադրվող զրահատեխնիկան։

«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետարանը «Շինէքսպրտ» ՍՊԸ-ի հետ մանկապարտեզների շինարարության ընթացքի վերահսկման 5 պայմանագիր է կնքել։

Դրանք կնքվել են նույն օրը՝ մայիսի 5-ին, առանց մրցույթի՝ մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով, ընդհանուր՝ մոտ 7 մլն դրամ արժեքով։

«Շինէքսպրտ» ընկերությունը 2010-ին հիմնադրել է ճարտարապետ Սուրեն Աբովյանը, որը 2016-ից Վանաձոր քաղաքի գլխավոր ճարտարապետն է։ Պաշտոնը ստանձնելուց մեկ տարի անց՝ 2017-ին, Աբովյանը դուրս է եկել «Շինէքսպրտ» ընկերության կառավարումից, ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը փոխանցել է ընկերության աշխատակիցներին, սակայն ընկերությունում առանց նրա իմացության ոչինչ տեղի չի ունենում: Նկատենք, որ մինչ նշված 5 խոշոր պայմանագրերի կնքումը, նախկինում մարզպետարանն այս ընկերության հետ որեւէ պայմանագիր չի կնքել։
Սուրեն Աբովյանի ֆեյսբուքյան էջից պարզ դարձան, որ ն ակտիվորեն կիսվում է ՔՊ-ական մարզպետ Արեն Մկրտչյանի ֆեյսբուքյան հրապարակումներով, այլ ՔՊ-ականների տեղադրած նյութերով։


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել։

Կապանում կայացած ամփոփիչ հանրահավաքի համար գործի էին դրվել մարզային ողջ իշխանությունը, վարչական ռեսուրսը, համայնքապետերը, վարչական ղեկավարները տիտանական աշխատանք էին կատարել՝ պարտադրել բոլոր պետական հիմնարկների աշխատողներին՝ ներկայանալ հանրահավաքին:

Նաեւ կազմակերպել էին մարդկանց փոխադրումը բոլոր համայնքներից եւ ակնկալում էին, որ գոնե մի 10 հազար մարդ ներկա կգտնվի, սակայն, Դանիել Իոաննիսյանի հաշվարկով անգամ, ընդամենը 2 հազար180 մարդ էր հավաքվել Կապանի հրապարակում՝ այն դեպքում, երբ միայն Կապանի բնակչությունը մոտ 46 հազար է։

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 10-ին ավարտվեց բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Հայաստանի ազգային ագրարային համալսարանում արձանագրվեց խայտառակ պատկեր: Այս տարի ագրարայինի 14 գերակա մասնագիտությունների գծով դիմել է ընդամենը 68 դիմորդ՝ անցած տարվա 98-ի փոխարեն: Եթե հաշվի առնենք վերջին տարիների դառը փորձը, որ Ագրարայինի դիմորդների շուրջ 70-80 տոկոսը չի հաղթահարում ընդունելության նվազագույն շեմը, նորից արձանագրվելու է անմխիթար պատկեր` 15-20 ուսանող:

Ի դեպ, այս վիճակն Ագրարայինում շարունակվում է՝ սկսած 2021-ից, երբ ռեկտորն էր Վարդան Ուռուտյանը, որի «լավագույն» ավանդույթները շարունակում է ներկայիս ռեկտոր Զաքոյանը»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող ուժի գործերն այնքան վատ են, որ, մեր տեղեկություններով, պետական գերատեսչություններում անգամ պետական ծառայողներին են պարտադրում մասնակցել քարոզչական աշխատանքներին:

Երբեւէ քաղծառայողներին այս չափով չեն ներգրավել նախընտրական պրոցեսների մեջ, այս անգամ նույնիսկ նախընտրական շտաբների աշխատանքներին են ներգրավում: Ոմանց ստիպում են այցելել Երեւանի վարչական շրջաններ, շփվել բնակչության հետ, քարոզչություն անել ՔՊ-ի օգտին։

Պատմում են, որ ՔՊ-ի բուկլետները բաժանելու համար հատուկ գեղեցկադեմ արտաքինով աղջիկների են ընտրում, որ շատերը չմերժեն, սակայն, ասում են` դա էլ չի օգնում»։

«Իրավունք» թերթը գրում է. «Սյունիք, մասնավորապես, Գորիս այցից հետո Փաշինյանը օդերով է հանել նախկին գայիշնիկ, այժմ կարկառուն ՔՊ-ական Արմեն Խաչատրյանին։ «Մեծ-մեծ խոսում ես ՝ Գորիսում դեմք ես։ Գնա ղուրբան եղի Առուշին, որ ով եկել էր իրա համար էր եկել»,-ըստ լուրերի ասել է Փաշինյանը։

Նկատենք, որ Խաչատրյանին ՔՊ-ում եւս, մեղմ ասած, տանել չեն կարողանում.«Հեղափոխության օրերին նախկինների գայիշնիկներ, մի մետր քայլած չկա,բայց էսօր հայտնվել 50-յակում», -այսպես են արտահայտվում վերջինիս մասին սեփական թիմում։

«Փաստ» թերթը գրում է. «Առաջիկայում կփոխվի Ռուսաստանի հայերի միության նախագահը: Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, Ռուսաստանի իշխանությունների շրջանում դժգոհություն կա այն առումով, որ միության ղեկավարությունը բավարար ինտեգրված չէ Հայաստանի հասարակության հետ և, ըստ էության, չունեն բավարար չափով ազդեցություն, այդ թվում՝ ընտրությունների հետ կապված, չնայած որ ներկայացնում են հայկական ամենամեծ համայնքը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս պահին քննարկվում է հայազգի հանրահայտ բժիշկ, ակադեմիկոս Արմաիս Կամալովի թեկնածությունը: Կամալովը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ՌԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: Նա Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բժշկական գիտակրթական ինստիտուտի համալսարանական կլինիկայի ղեկավարն է, հանդիսանում է նաև Հերացու անվան ԵՊԲՀ-ի պատվավոր դոկտոր:

oragir.news

Հրապարակելու ենք 2016 թվականի քառօրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմների մասին ԱԺ զեկույցները․ Արման Թաթոյան

12.05.2026 19:30

Ունենալու ենք ուժեղ Սյունիք, ուժեղ հայրենիք. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)

12.05.2026 19:16

Հենց այսպես էր ամեն ինչ սկսվում Ուկրաինայում. արդյո՞ք դա պետք է ՀՀ շարքային քաղաքացիներին. Վոլոդին

12.05.2026 18:44

Հարավային Կովկասում Ռուսաստանն անփոխարինելի է. Կալուգին

12.05.2026 17:37

Փաշինյանը Սյունիքից հիասթափված ու դժգոհ է եկել․․․

12.05.2026 17:27

Մոսկվան քննադատում է ԵՄ-ին, ասում՝ Հայաստանին «շատ բան ունի առաջարկելու»

12.05.2026 17:14

Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցկատերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

12.05.2026 12:47

Ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը Հայաստանի համար մրցակցային առավելություններ է ստեղծում. Կալուգին

12.05.2026 12:44

ԵԱՏՄ-ից դուրս գալու օբյեկտիվ անհրաժեշտություն չկա․ Փաշինյան

12.05.2026 12:39

Հայաստանի եվրոպական ճանապարհը կարող է հանգեցնել հայ-ռուսական հարաբերություններում համակարգային փոփոխությունների. Կալուգին

12.05.2026 10:52

7 հունիսի 2026 թ․, անկախության կաղնին կանգուն պահելու ընտրություն

12.05.2026 10:46

Անչափահասին թմրանյութ վաճառողը մինչև 15 տարվա ազատազրկման կենթարկվի. նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

12.05.2026 10:38