Պաշտոնական Երևանը չի շտապում փակագծեր բացել, սակայն ակնհայտ է, որ փորձ է արվում ԶՈւ-ում արմատական փոփոխությունների գնալ․ Տիգրան Աբրահամյան

22.07.2024 11:00
626

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հայտարարությունը` ՀՀ ՊՆ-ում ներկացուցիչ գործուղելու մտադրության վերաբերյալ, կառավարությունից այդպես էլ չպարզաբանվեց:

Ակնհայտ է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան պատահական չբարձրաձայնեց այդ հարցը, ինչը նշանակում է, որ կողմերը դրա հետ կապված քաղաքական որոշում ունեն:

Հիշեցնեմ, որ ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն էր տեղեկացրել, որ ՀՀ-ում ռազմական կցորդի միջոցով ՀՀ ԶՈւ-ի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու ծրագրեր են նախապատրաստում:

Իհարկե, մեկ բան է ռազմական գործակցության ընդլայնումը ռազմական կցորդի ակտիվ ներգրավածությամբ, մեկ այլ խորություն է ՊՆ-ում ներկայացուցիչ ունենալու հանգամանքը, ինչը ըստ ամերիկացի դիվանագետի, ռազմավարական գործընկերության փուլ թևակոխելու պատմական փաստ է:

Պաշտոնական Երևանը չի շտապում փակագծերն ամբողջությամբ բացելուն, սակայն ակնհայտ է, որ փորձ է արվում ԶՈւ-ում արմատական փոփոխությունների գնալ, որն ունի և´ գաղափարական, և´ քաղաքական, և´ հայեցակարգային հիմք:

Զուտ ռազմական տեսանկյունից, այս կամ այն մոդելի առումով կողմնորոշումը կամ միտվածությունը, դեռ չի երաշխավորում այդպիսի չափանիշներով բանակի ձևավորումը, դրա համար ահռելի աշխատանք և ռազմաքաղաքական ճիշտ, որակյալ ու գրագետ վերանայումներ են ենթադրում, ինչը ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարության պայմաններում բացառվում են:

Երկրորդ, դեռ պետք է հասկանալ, առկա քաղաքական համաձայնություններն առաջնային հայկական բանակի մարտունակության թռիչք են ենթադրում, թե դա իր մեջ բացառապես աշխարհաքաղաքական նպատակ է ենթադրում` ցույց տալու, որ ՌԴ-ից տարանջատումը նաև անվտանգության ուղղությամբ է, ինչը բևեռային վերանայումների առանցքային բաղադրիչն է»:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22