Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր հարձակումներից

02.02.2026 15:11
463

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր հարձակումներից, այս մասին հայտարարել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«1943-ի փետրվարի 2-ին հաղթական ավարտ ունեցավ Մեծ Հայրենականի ամենաառանցքային հերոսամարտերից մեկը՝ Ստալինգրադի ճակատամարտը, որը ճակատագրական ու կենսական նշանակություն ուներ հայ ժողովրդի համար։

Ակնհայտ է, որ նացիստների հաղթանակի դեպքում՝ Թուրքիան պատրաստ էր հարձակվել ու գրավել Խորհրդային Հայաստանը՝ վերջ դնելով Հայկական հարցին։

Խորհրդային Հայաստանի հետ սահմանին թուրքերը կենտրոնացրել էին 26 հետեւակային դիվիզիա։ Իսկ խորհրդա-թուրքական սահմանին նրանք կենտրոնացրել էին 750.000-ից մինչեւ 1 մլն հասնող զորք։

Պատմական փաստերը վկայում են, որ նախնական ծրագրով որոշված էր Թուրքիայի պատերազմի մեջ մտնելու օրերը՝ 1942-ի նոյեմբերի վերջ։ Սակայն նոյեմբերի 19-23-ին գերմանական վերմախտի գրանցած առաջին խոշոր պարտությունները հետ պահեցին Թուրքիային անցնել սահմանը։

Ամիսներ շարունակ տեւած այս հերոսամարտին մասնակցեցին նաեւ հայ ժողովրդի 30 հազար զավակներ, որոնցից 10 հազարը նահատակվեցին կատաղի մարտերում։

Ստալիգրադի հերոսամարտին հերոսական մասնակցության համար բազմաթիվ հայորդիներ արժանացան բարձր պարգեւների, իսկ նրանցից 5-ը՝ ԽՍՀՄ հերոսի կոչման։

Առանձնակի հերոսություն են դրսեւորել Հայկական 76-րդ հրաձգային դիվիզիայի մարտիկները։

Հերոսական մարտական ուղի անցնելու համար դիվիզիան վերանվանվեց 51-րդ գվարդիականի։

Խորհրդային բանակի հաղթանակը Ստալինգրադում բարձր գնահատեցին նաեւ դաշնակից պետությունները։

Մասնավորապես, ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը «հիացած էր սովետական բանակի սխրանքով Ստալինգրադում», ինչպես նաեւ նշեց, որ « Ստալինգրադի հաղթանակը հանդիսացավ շրջադարձային՝ ագրեսորի դեմ պատերազմում»։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլլը նշել է.«Ստալինգրադը դարձավ արիության սիմվոլ։ Անհրաժեշտ է, որպեսզի ապագա սերունդներն իմանան եւ հիշեն Վոլգայի ափին տեղի ունեցած այս մեծ հաղթանակի մասին»։

Պապս՝ Պետրոս Ավագյանը, մասնակցել ու ծանր վիրավորվել է Ստալինգրադում։

Նա միշտ նշում էր, որ պաշտպանելով Ստալինգրադը՝ իրենք նաեւ պաշտպանում էին Հայաստանը թուրքական հարձակումներից։

Հավերժ փառք Ստալինգրադի հերոսներին»,- նշել է Շարմազանովը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40