Պաշտպանության նախարարությունը բացահայտել է ադրբեջանական քարոզչամեքենայի ողորմելի կեղծիքը

07.10.2020 20:07
2674

ՀՀ Պաշտպանության նախարարությունը բացահայտել է ադրբեջանական քարոզչամեքենայի ողորմելի կեղծիքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Զինուժ մեդիան տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի դերասանը տեսանյութերից մեկում լրագրողի դերում փախչում իբր հայկական կողմի հրետակոծումից, մյուսում, արդեն ադրբեջանցի զինվորի կարգավիճակով, մտնում իբր թե արցախյան գյուղերից մեկն ու զրուցում իբր թե հայ կնոջ հետ:

«Շարունակելով շառաչյուն ապտակներ ստանալ ռազմաճակատում՝ հակառակորդը հիմնական շեշտը փորձում է դնել կեղծ քարոզչության վրա։ Բայց այս ուղղությամբ նույնպես ադրբեջանական «մասնագետների» գործունեությունը, մեղմ ասած, բավարար մակարդակի վրա չէ։ Ադրբեջանական քարոզչամեքենան չի զլանում նույնիսկ այնպիսի կեղծիքներից, որոնք ցանկացած բանական մարդու մոտ կարող են ծիծաղ առաջացնել։ Մասնավորապես՝ այդ երկիրը թատերականացված բեմադրություններ է կազմակերպում, որտեղ ցածրակարգ դերասանները մեկ՝ «հայկական հրթիռակոծությունից պատսպարվող» լրագրող են, մեկ այլ դեպքում՝ «ազատագրված բնակավայր մտնող ու «բնակիչներին խաղաղություն բերող» զինվորականներ»,- ասված է ՊՆ-ի տարածած տեսանյութին կից գրառման մեջ:

Պաշտպանության նախարարությունը հավելել է, որ Ադրբեջանի քարոզչամեքենան այնքան ողորմելի վիճակում է, որ չի զլանում տարբեր դերերի համար գոնե տարբեր դերասաններ ընտրել՝ հայտնվելով այսպիսի կազուսային իրավիճակներում։

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02