Փաստացի տարածք չկա այնտեղ` գործունեություն ծավալելու. Նիկոլ Փաշինյանը՝ Մեղրու ազատ տնտեսական գոտու հարակից հողերի սեփականաշնորհման մասին

11.09.2019 18:35
1144

Մեղրու ազատ տնտեսական գոտու հարակից հողերի ապօրինի սեփականաշնորհման հետ կապված քրեական գործը գտնվում է դատարանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի հարցին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անցյալ տարի ես այց կատարեցի Մեղրի, նաև այցելություն ունեցա Մեղրու ազատ տնտեսական գոտի, որի ընթացքում պարզվեց, որ այն հողատարածք չունի, որովհետև այն ժամանակ, երբ բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ տեղեկացել են, որ այդտեղ լինելու է ազատ տնտեսական գոտի, շատ ճարպկորեն կողքի հողերը սեփականաշնորհել են, և արդյունքում ստացվել է, որ կա ազատ տնտեսական գոտու մի շենք, ավտոկանգառ և ուրիշ ոչինչ: Այսինքն՝ փաստացի տարածք չկա այնտեղ գործունեություն ծավալելու:

Այդ փաստից հետո հարուցվել է քրեական գործ, և սկսվել է ընթացակարգ այդ հողերի ապօրինի սեփականաշնորհումները հետ շրջելու համար, որպեսզի ազատ տնտեսական գոտին իրոք ազատ տնտեսական գոտի դառնալու հնարավորություն ունենա: Հիմա այդ հարցը դատարանի օրակարգում է»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ Մեղրու անցակետի արդիականացման շատ խոշոր ծրագիր կա, և այդ նախագիծը հնարավոր կլինի իրականացնել 2023թ.:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40