Փաստերի աղավաղում ջերմուկցիների ստորագրահավաքում

02.05.2019 12:29
1086
2018 թվականի դեկտեմբերի 18-ին Ջերմուկ համայնքի ավագանին հավանություն էր տվել համայնքի բնակիչների՝ ավագանուն ներկայացրած «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը:
 
ԶԼՄ-ներում և հանրային այլ հարթակներից հնչեցվեց, որ նշված որոշումը կայացվել է Ջերմուկի բնակիչների մոտ 3000 ստորագրությունների հիման վրա: Թեև ավագանու որոշումը ոչ իրավաչափ էր համարվել կառավարության ներկայացուցիչների կողմից, այդուհանդերձ հանրային տարբեր հարթակներից շարունակում են հնչել հղումներ այս ստորագրահավաքին՝ որպես Ամուլսարի ազդակիր Ջերմուկի բնակիչների ծրագրին դեմ լինելու վկայություն: Քանի որ «3000 ստորագրությունների» փաստարկը շարունակում է շահարկվել, հարկ ենք համարում հանրությանը տեղեկացնել, որ համայնքներում հանդիպումների և պարզաբանումների, ինչպես նաև ստորագրությունների վերլուծության արդյունքում պարզվել է հետևյալը.
 
Նախ՝ ընդհանուր ստորագրությունների քանակը 2654 է՝ հայտարարված 3000-ի փոխարեն:
Բացի այդ, ստորագրություններից.
  • 322-ը Հեր-հեր/Կարմրաշեն, նաև Կոտայքի մարզի, կամ Էջմիածին, Գյումրի, Երևան և Ամուլսարի ծրագրի ազդակիր չհանդիսացող գյուղերից և քաղաքներից են
  • 111 ստորագրություններ կրկնված են տարբեր էջերում
  • 325 քաղաքացիներ նշված հասցեներով չեն բնակվում
  • Առկա է 60 անչափահասի ստորագրություն
  • Քաղաքացիներից շատերը նշել են, որ տեղյակ չեն, թե ովքեր են ստորագրել իրենց փոխարեն, և կամ նրանց խնդրել են Ամուլսարի ծրագրին կողմ լինելու դեպքում պլյուս դնել, ինչը հետագայում ներկայացվել է որպես հանրագրին աջակցող ստորագրություն:
Հարկ ենք համարում նշել, որ անկախ որևէ ստորագրահավաքի արժանահավատ լինելուց կամ չլինելուց, Ամուլսարի ծրագիրը ստացել է բոլոր թույլտվությունները ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր ընթացակարգերի լիարժեք համապատասխանությամբ, այդ թվում՝ պատշաճ հանրային լսումներ անցկացնելուց հետո: Ավելին՝ թեև ՀՀ օրենսդրությունը չէր պահանջում հանրային լսումներ իրականացնել Ջերմուկում, սակայն Լիդիանը՝ որպես միջազգային չափանիշներով աշխատող ընկերություն, հանրային քննարկումներ է անցկացրել նաև Ջերմուկում, հայաստանյան և արտերկրյա մասնագետների մասնակցությամբ՝ ներկայացնելով Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը և ստանալով բազմաթիվ ջերմուկցիների հավանությունը:
 
Ամուլսարի ծրագիրն ունի բոլոր օրինական թույլտվությունները, և ծրագրի ճանապարհների շրջափակումը ապօրինություն է: Վերը բերված տեղեկությունը հանրությանն ենք ներկայացնում պարզապես ի գիտություն, քանի որ դրանք ևս մեկ անգամ փաստում են, որ ապատեղեկատվության հեղինակները զերծ չեն մնացել փաստերի աղավաղումից նույնիսկ իրավական հիմք չունեցող ստորագրահավաքի դեպքում:

Lydian Armenia <[email protected]>

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40