Պատգամավորի ՍՊԸ-ն հաղթել է մրցույթում

08.09.2017 12:52
2271

Լոռու մարզպետարանի կողմից Վանաձորի ներհամայնքային փողոցների նորոգման համար օրերս հայտարարված մրցույթը կայացել է: Մրցույթում, նախնական տեղեկություններով, հաղթել է 3 ընկերություն: Մեզ հետ զրույցում մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը նշեց, որ, օրենքի պահանջին հետեւելով, համապատասխան հարցում են ուղարկել հարկային մարմին, եւ պատասխան ստանալուց հետո, ըստ ընթացակարգի, կսկսվեն նորոգման աշխատանքները: Կառուցապատում իրականացնող հաղթող կազմակերպություններն են «Հիդրո» ՍՊԸ-ն, «Շին պլյուսը», «Վառմաշը»: «Հիդրո» ՍՊԸ-ն Սիսիանում է գրանցված, «Շին պլյուսը»՝ Երեւանում, իսկ ,Վառմաշըե թեեւ Վանաձորում է գրանցված, սակայն իրական տերերը Վանաձորից չեն: Հաղթող կազմակերպությունները նախահաշվային արժեքից միջինը մոտ 30 տոկոս իջել են», - ասաց Ջանազյանը՝ հավելելով, որ «օրենքով նախատեսված ընթացակարգերից հետո նախատեսվում է սեպտեմբերի կեսերից սկսել կառուցապատման աշխատանքները»: Այս երեք կազմակերպությունները, ի դեպ, նախկինում մասնակցել են Վանաձորի ներհամայնքային ճանապարհների կառուցապատման աշխատանքներին, որոնց աշխատանքի որակից, ի տարբերություն շարքային վանաձորցիների, Ջանազյանը գոհ է: Վանաձորցիները նշում են, որ ճանապարհների նորոգումը, որոնց վրա կառավարությունն անցած տարիների ընթացքում միլիարդներ է ծախսել, դարձել է «փող շինելու» միջոց: Եվ չնայած դրանց մի մասն ամեն տարի նորոգվում է, սակայն հազիվ մի 8-9 ամիս կյանք է ունենում ու արագ շարքից դուրս գալիս:

Ուշագրավ է, որ մրցույթում հաղթած «Հիդրո» ՍՊԸ-ի տնօրենն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ավետ Սարգսյանն է՝ Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի եղբայրը, Սիսիանի նախկին եռակի քաղաքապետ Լավրենտի Սարգսյանի որդին: Նրա գույքի եւ եկամուտների հայտարարագրում նշված է, որ «Հիդրո» ՍՊԸ-ի տնօրեն է աշխատել 2004-2017-ի մայիսի 18-ը, այսինքն՝ մինչեւ պատգամավորի մանդատն ստանալը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը Լոռու մարզպետարանին է հատկացրել 290 մլն․ 863 հազար 600 դրամ, որով մարզպետարանը մտադիր է նորոգել Վանաձորի գլխավոր եւ ներթաղամասային փողոցները: Քաղաքի ընդհանուր ճանապարհային ցանցը կազմում է 119 կմ, որի 15-25, որոշ հատվածներում՝ մինչեւ 40 տոկոսը, քայքայված վիճակում է:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
7 սեպտեմբերի 2017թ.
hraparak.am

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33