Պատգամավորի թեկնածու Արմեն Կարապետյանի ելույթը Կապանի հանրահավաքում

07.10.2013 14:18
1913

Սիրելի՛ կապանցիներ, հարգելի՛ ղափանցիներ, ես ծնվել, մեծացել եմ այս քաղաքում: Իմ մանկությունը, իմ երիտասարդությունը եւ այսօր էլ շարունակում եմ ապրել այս քաղաքում: Քաղաքի լավ տարիներին, վատ տարիներին ես ապրել եմ ձեզ հետ միասին այս քաղաքում: Ոչ մի անգամ ոչ մի առիթով չեմ լքել մեր քաղաքը: Բացառապես խորհրդային բանակում ծառայելու ժամանակ եւ մայրաքաղաքում բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու ժամանակ:

Ես ապրել եմ այս քաղաքում, աշխատել եմ տարբեր բնագավառներում, տարբեր պոստերում եւ բոլոր աշխատանքներում կարողացել եմ ինչ-որ չափով օգուտ տալ այս քաղաքին: Ինչպիսի ձեռնարկություններ էլ ես ղեկավարել եմ, կարողացել եմ այնպես անել թե հանրապետության եւ այդ գերատեսչությունում, եւ Սյունիքի մարզում ապացուցել, որ մեր կապանցիները, մեր սյունեցիները ընդունակ են լավ աշխատելու եւ այդ աշխատանքը միշտ ես ներկայացրել եմ հանրապետության համապատասխան գերատեսչությունը: Ես աշխատել եմ շատ ավելի գազի բնագավառում: Գազի տնտեսության մեջ աշխատել եմ ամենից փոքր պաշտոնից եւ վերջում հասել գազի տնտեսության ղեկավար Սյունիքի մարզում: Ես հիշում եմ եւ մեր գազի աշխատողները բոլորը հիշում են իմ կարելի է այսպես ես վստահ եմ եւ իրավունք ունեմ իմ բարեխիղճ աշխատանքի շնորհիվ հասել եմ այն աստիճանի, միշտ Սյունիքի գազի գազամատակարարման մասնաճյուղը արժանացել է միշտ շնորհավորանքների եւ գնահատականների: Ոչ մի անգամ թույլ չեմ տվել մեր աշխատողները այստեղ հավաքված են գազի աշխատողները թեկուզ ամսվա մեջ մեկ օր ուշացվի իրենց աշխատավարձը: Առաջին հերթին ձգտել եմ կոլեկտիվում պահպանել այնպիսի մթնոլորտ, որ մարդիկ զգան եկել ենք աշխատանքի աշխատելու եւ իրենց ընտանիքը պահելու համար: Եվ սա է, որ Սյունիքի մարզի ղեկավարության կողմից գնահատվել է եւ ինձ առաջադրել են Կապանի քաղաքապետ 2002թ.: Մենք բոլորս ապրել ենք քաղաքում. այստեղ բոլորը հիշում են 2002թ., ես ընտրվելով քաղաքապետ ես կարող եմ արդեն ասել դուք բոլորդ էլ գիտեք` շատ վատ վիճակում էր մեր քաղաքը: Դա իհարկե ոչ թե ինչ-որ մարդկանցից էին կախված, այլ ընդհանրապես կարելի է ասել Խորհրդային Միությունից փոխանցման ժամանակ չէին հասցրել, որ կարողանան վերանորոգման բարձր աշխատանքներ կատարել մեր քաղաքում, հատկապես ասֆալտապատման աշխատանքներ, փողոցային լուսավորության աշխատանքներ, տանիքների աշխատանքներ, վերելակների վերանորոգման աշխատանքներ եւ անմիջապես 2002թվականից սկսել եմ ձեռնամուխ լինել այդ աշխատանքները իրականացնելու համար: ….Այդ քարոզարշավի ժամանակ ես հանդիպելով մարդկանց, լսել եմ մարդկանց եւ զգացել եմ, որ իրականում մարդիկ այնպիսի խնդիրներ են բարձրացնում սոցիալական, որ անմիջապես պետք է լուծում տալ: Ես եղել եմ 2002թ. նոյեմբեր ամսին Մելիք Ստեփանյան մի շենքում, 9-հարկանի շենքում: Ես ասեմ, որ տանիքը այնպիսի անմխիթար վիճակում էր, որ 9-րդ հարկից մինչեւ 2-րդ հարկը կարելի է ասել, որ վերացված է եւ 9-րդ 8-րդ հարկերում ընդհանրապես մարդ չէր ապրում: Իմ առաջին գործը հենց դա է եղել, որ այդ տանիքը վերանորոգել են: Եվ սկսած այդտեղից արդեն վերանորոգել են 100-ից ավելի տանիքներ են վերանորոգել: 150 վերելակներից 120-ը 2008թ. արդեն աշխատում էր: Ես որ ընտրվել եմ, 7 վերելակ էր աշխատում Կապան քաղաքում: Ասֆալտապատման աշխատանքներ են կատարել, շատ աշխատանքներ են կատարել: Փողոցային լուսավորություն ենք անմիջապես վերականգնել Կապան քաղաքում բարձրակարգ ափսե լուսամփոփներով: Այսքանը ինչի՞ եմ ասում:

Ես ինձ իրավունք եմ վերապահում սա ասելու ձեր առաջ: Դուք գիտեք, որ ես սա արել եմ: Այդ աշխատանքները, որ ես թվարկում եմ, այս ամենը կատարել եմ: Հենց այնպես աշխատանքներ չի, որ ես ասեմ մտքներում ասեք Կարապետյան Արմենը այդ աշխատանքները չի կատարել, բայց այստեղ հայտարարում է: Ոչ, դուք բոլորդ ձեր մտքներում, ձեր դեմքներին տեսնում եմ, որ բոլորդ զգում եք, որ ես ճիշտ եմ ասում: Շատ ծանր ժամանակահատված էր եւ այդ ծանր ժամանակահատվածում կարողացել եմ այդքան աշխատանքներ կատարել: Իհարկե կարող եմ այն էլ ասել, որ բոլոր խնդիրները չեն վերացել եւ եթե ձեզնից որեւէ մեկը լիներ քաղաքապետ, նույն վիճակում կլիներ: Հնարավոր չի, որ մի ընտրաշրջանում կամ երկու ընտրաշրջանում կամ ընդհանրապես ոչ մի անգամ հիմնախնդիրները չեն վերանում: Ես հիշում եմ, որ Արամ Մանուկյան թաղամասում Ազգային ժողովի ընտրություններին հանդիպել ենք այդ տարածաշրջանի մարդկանց հետ, իրենք ասել են, որ մեր թաղամասում ոչ մի բան պետք չի, միայն թե միայն կենցաղի շենք կառուցեն: Մենք կառուցել ենք այդ շենքը: Բայց այսօր ես հանդիպման եմ գնացել այդ նույն տարածաշրջանը 10-ից ավելի հիմնախնդիրներ են բարձրացրել: Ես կես կատակով ասել եմ` հիշում եք այն ժամանակ որ ես եկել եմ, ասել եք ընդամենը մեր թաղամասին մի բանա պետք` կենցաղի տուն, ուրիշ ոչ մի բան պետք չի: Ժողովուրդը հասկացան, եթե մենք ապրում ենք, միշտ էլ հիմնախնդիրներ լինելու են: Հարգելի ժողովուրդ, իմ աշխատած տարիների 2002-2008թթ. քաղաքապետարանի բյուջեն միշտ պայքարել ենք ավելացնելու համար: Բայց միշտ էլ իմացեք, այսօր էլ հնարավոր չի քաղաքային բյուջեով կատարել այն աշխատանքները, ինչը որ գոյություն ունի մեր քաղաքում: Ինչ հիմնախնդիրներ որ գոյություն ունի մեր քաղաքում: Ես կարողացել եմ ստեղծել այնպիսի հիմքեր եւ այնպիսի փաստաթղթեր, որ կարողացել եմ ներկայացնել այն ձեռնարկությանը, որը միշտ աջակից է եղել մեր քաղաքին: Ես ձեզ կարող եմ ներկայացնել, որ քաղաքի այդպիսի աշխատանքները, որը ես կատարել եմ այդ տարիներին, 80 տոկոսը կատարվել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հաշվին, ֆինանսների հաշվին: Բայց դա միշտ չի կատարվում:

Այդտեղ էլ այդ ղեկավարությունը միշտ էլ տեսնում է: Եթե հիմքեր կան, այնպես ներկայացնես, այնպիսի փաստաթղթեր է ներկայացվում, որ իրականություն է դառնում իրոք արժանի է այդ աշխատանքը կատարելու: Միշտ աջակցել է այդ կոմբինատի կողմից: Ինչի՞ եմ սա ասում: Հարգելի ընկերներ, այսօր իմ թեկնածությունը ես համաձայնելու ես եթե մենակ լինեի ես չէի առաջադրվի:

Մենք թիմով ենք առաջադրվում: Եվ թիմով պետք է աշխատենք: Ես 2002-2008թթ. համար առիթ չի եղել, որ շնորհակալություն հայտնեմ կոմբինատի ղեկավարությանը այս բազմաթիվ մարդկանց առաջ շնորհակալություն եմ հայտնում Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատին այդ տարիներին մեծածավալ աշխատանքներ կատարելու Կապան քաղաքում` հանձինս պարոն Հակոբյանին` Մաքսիմ Անուշավանիչին, որը միշտ հետեւողական է եղել այս մեր տարածաշրջանին եւ եթե մենք ինչ որ բան պետք էր գալիս մեր ուղղությունը դեպի Քաջարան էր: Իհարկե մենք պայքարում էինք, որ կառավարությունից գումարներ տեղափոխել Կապան քաղաք: Բայց դա շատ դժվար էր, որովհետեւ դուք լավ գիտեք հանրապետության վիճակը: Կառավարությունը ի վիճակի չէ բոլոր մարզերում այնպիսի հիմնախնդիրներ լուծել, որը առկա է: Մեր կառավարության խնդիրներն էլ շատ-շատ են: Այնուամենայնիվ մեր կառավարությունը շատ ժամանակ ուղղակի մեզ ասում էին ինձ ասում էին որպես քաղաքապետ գոնե դու բարվոք վիճակում ես, որ գոյություն ունի Քաջարանի կոմբինատ: Ձեր բյուջեն կարող է համալրվել Քաջարանի կոմբինատից: Այս առիթով չի առիթ չի եղել ես շնորհակալություն եմ հայտնում Մաքսիմ Անուշավանովիչ ձեզ: Սիրելի ղափանցիներ, բոլորը ձեզնից է կախված: Հիմա արդեն ժամանակն է, որ դուք հնարավորություն տաք, ես արդեն ասացի, ես մենակ չեմ այս աշխատանքում: Թեկնածուն մենակ չէ, թիմ է ներկայացնում: Այդ թիմը նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանն է, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Անուշավանովիչը, որը հանդիսանում է թիվ 38 ընտրատարածքի շտաբի պետ: Մենք պետք է ստեղծենք այնպիսի հնարավորություններ, որ կարողանանք շարունակել մեր քաղաքում արժանավայել ապրել: Ես հասկանում եմ, հիմնախնդիրները այն չէ, որ մենք անմիջապես վերացնենք: Այնպես չէ, որ ես ընտրվեմ գնալու եմ ձեր հիմնախնդիրները վերացնեմ: Բայց այսպիսի մի խնդիր կա հատկապես կապանցիներին: Այս ընտրատարածքը ընդգրկում է Կապան իր գյուղերով, Քաջարան իր գյուղերով, Ագարակ իր գյուղերով, Մեղրի իր գյուղերով: Ես ծնունդն եմ Կապան քաղաքի:

27 սեպտեմբերի 2013թ.

Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով 38 զոհ կա. Ղազախստանի փոխվարչապետ

25.12.2024 21:31

Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի սաների հերթական հաղթանակը այս անգամ ձեռնամարտից

25.12.2024 20:01

Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը

25.12.2024 19:54

Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել

25.12.2024 19:49

ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա բոլոր կառույցները ենթակա են լուծարման. Զախարովա

25.12.2024 19:42

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40