Պատգամավորները 1 մլն 845 հազար դրամ պարգևավճար են ստացել՝ աշխատավարձը չհաշված

24.12.2025 22:28
701

Ազգային ժողովի պատգամավորները դեկտեմբերին 3 մլն 25 հազար դրամ աշխատավարձ ու պարգևավճար են ստացել՝ հարկերը հանած։ Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նրա փոխանցմամբ՝ սա ներառում է նաև դեկտեմբեր և հունվար ամիսների աշխատավարձը։ Նշենք, որ պատգամավորի մեկ ամսվա աշպատավարձը, հարկերը հանած, կազմում է 590 հազար դրամ։ Եթե 3 մլն 25 հազար դրամից հանում ենք երկու ամսվա աշխատավարձը, ապա ստացվում է, որ պատգամավորները 1 մլն 845 հազար դրամ պարգևավճար են ստացել։

ԱԺ-ն ունի 107 պատգամավոր, պարգևավճարների ընդհանուր գումարը կազմում է 197,5 մլն դրամ։ Սա, իհարկե, ամբողջական պարգևավճարի թիվը չի արտացոլում։ Օրինակ, ԱԺ նախագահի աշխատավարձը բարձր է, եթե պարգևավճարները տրվել են դրույքաչափի հաշվարկով, ապա Ալեն Սիմոնյանն ավելի շատ կարող էր ստանալ։ Պատգամավորներից բացի՝ պարգևավճար են ստացել նաև ԱԺ աշխատակազմի աշխատակիցները։ Գումարի չափն ու պարգևավճարի տրամադրման սկզբունքը դարձյալ անհայտ են։

ԱԺ-ն հրապարակել է խորհրդարանի նախագահի համապատասխան կարգադրությունները պարգևավճարների վերաբերյալ, սակայն անհատական ցանկը և ընդհանուր գումարը հրապարակված չեն։ Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորներն այս թեմայով մեկնաբանություն չեն տալիս։ Յոթանիշ պարգևավճար ստացած ընդդիմադիրներնն էլ նշում են, որ այդ գումարն ուղղելու են բարեգործության՝ առայժմ չբացահայտելով ուղղությունը։

Նարեկ Կիրակոսյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40