Պատմաբան Գրիշա Սմբատյանի գրքերի շնորհանդեսը

15.04.2026 11:34
594

Նախախնամությունը Գրիշա Սմբատյան պատմաբանին գրքեր գրելու շնորհով է օժտել։   Նա էլ լիաբուռ օգտվում է այդ շնորհից։ Արդեն ընթերցողի սեղանին է դրել ինը գիրք, մինչև տարեվերջ կլինի տասներորդը։

Առաջին ուսումնասիրությունը «Հարյուրամյա պատերազմ․․․ Օրեր և մարդիկ» գիրքն էր՝ գրված օրագրային տեսքով։ Գրքում նկարագրվում է Կապանի շրջանում ծավալվող իրադարձությունները 1988 թվականից սկսած։ Ներկայացվում է Ղարաբաղյան շարժումը, անկախացումը, սեփականաշնորհումը և սրան զուգահեռ Ադրբեջանի դեմ 90-ականներին Կապանի շրջանում պայքարը, հարձակումները և դիմադրությունը։ Ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ։

Այնուհետև անդրադարձավ Սյունիքի պատմության տարբեր դրվագների, մասնավորապես խորհրդային բռնատիրության շրջանի Սյունիքի քաղաքական, տնտեսական, բարոյական, կենցաղային անցուդարձերին։ Առաջին անգամ դրանցում նկարագրվում է սյունեցի աքսորականների կյանքը հեռավոր Սիբիրում և Խորհրդային Միության այլ վայրերում, բռնարարքները պատմական Բաղքի բնակավայրերում։

Ապրիլի 14-ին «Իմպերիալ» համալիրում տեղի ունեցավ պատմաբան-ուսումնասիրողի երեք գրքի՝ «Կապան․ հետապնդող հիշողություն», «Բախում են դռներն ու դարպասները», «Ստեմել․ կյանքը, գործը, ժամանակը» շնորհանդեսը։ Օրվա բանախոսը բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցն էր, ով ի դեպ, խմբագրել է այդ երեք գիրքը։ Նախ գնահատեց Գրիշա Սմբատյան պատմաբանի վաստակը, ով պեղում–ուսումնասիրում է Սյունիքի պատմության անհայտ դրվագները, այնուհետև անդրադարձավ խնդրո առարկա գրքերի արժանիքներին։ Նշեց, որ տասնամյակներ, դարեր հետո Սմբատյանի գրքերը սկզբնաղբյուրային նշանակություն են ունենալու Սյունիքի պատմությամբ հետաքրքրվողների, ուսումնասիրողների համար։ Այսպես, թեպետ տարիներ շարունակ հնչել է Ստեմել անունը, այնուհանդերձ, չի ճանաչվել Ստեմել մտավորականը, գրողը, լրագրողը, քաղաքական գործիչը, բժիշկը, մտավորականը, աքսորականը և անկոտրում մարդը։ Այս ամենին ընթերցողը հասու է լինում Գրիշա Սմբատյանի շնորհիվ։

Գրիշա Սմբատյան պատմաբանի, հետազոտողի մասին գնահատանքի խոսքեր հայտնեցին գրաբարագետ Ալեքսանդր Քանանյանը, Մանե Դավթյանը, Վոլոդյա Մարտիրոսյանը, Սվետլանա Գևորգյանը։

Շնորհանդեսի ավարտին Գրիշա Սմբատյանը մանրամասնեց անելիքները․ իր լավագույն գիրքը լինելու է «Տարվա հինգ եղանակները», որի վրա այժմ աշխատում է։ Մի գործ է ձեռնարկել՝ «Կարմիր աստվածամերժություն», որում պիտի արտացոլվի եկեղեցու հանդեպ խորհրդային բռնատիրության վերաբերմունքը։ Կարևոր գործ է համարում հայրենի Շիկահողի և նրան հարակից գյուղերի հանրագիտարանի կազմումը։ Դրանց թվում կան նաև ամայացած գյուղեր։ Հեղինակի նպատակն այն է, որ դրանք չհեռանան պատմության ասպարեզից։

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40