Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը պատերազմ է մղում ամբողջ Արևմուտքի դեմ՝ առանց դաշնակիցների. Լավրով

28.07.2025 16:53
680

«Ռուսաստանն իր պատմության մեջ առաջին անգամ միայնակ է կռվում ամբողջ Արևմուտքի դեմ։ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում մենք դաշնակիցներ ունեինք։ Հիմա դաշնակիցներ չունենք մարտադաշտում։ Հետևաբար, պետք է հույսը դնեք ինքներս ձեզ վրա, չենք կարող թույլ տալ որևէ թուլություն կամ անգործություն»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Մտքերի տարածք» երիտասարդական ֆորումում:

Նա նշել է, որ գալիք տասնամյակը դժվար է լինելու բազմաթիվ մարտահրավերների պատճառով, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գործողությունների, հետևաբար շատ աշխատանք ունեն անելու, իսկ ամենակարևորը հաղթանակն է։ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. Մոսկվան պահանջում է հրաժարվել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունից, դադարեցնել դաշինքի ընդլայնումը և ճանաչել «գետնի վրա իրողությունները»:

Նա հավելել է, որ Ռուսաստանը միշտ կողմ է եղել երկխոսությանը, նույնիսկ ամենալարված ժամանակահատվածներում, այդ թվում՝ սառը պատերազմի ժամանակ։ Սակայն, նրա խոսքով, ի տարբերություն այդ դարաշրջանի, այսօր բացակայում է փոխադարձ հարգանքը:

«Եվրոպական երկրները հարյուր միլիարդավոր եվրոներ են ներդրել Ուկրաինային աջակցելու համար ոչ թե անշահախնդրորեն, այլ Ռուսաստանին թուլացնելու նպատակով»,- ասել է ռուս դիվանագետը։

1lurer.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01