Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը` Ալեն Սիմոնյանին

08.09.2026 20:21
352

Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդը, դիմել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին։

«Լրատվամիջոցների հաղորդումներից տեղեկացել եմ Բաքու Ձեր հնարավոր այցի մասին։ Ողջունում եմ նման այց կատարելու Ձեր պատրաստակամությունը և հույս ունեմ, որ այն լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հայ գերիների և նրանց ընտանիքների հետ կապված հումանիտար խնդիրների լուծման համար։
Դուք նախկինում ընդգծել եք․

«Խաղաղության հասնելու ճանապարհին բոլոր հումանիտար հարցերի լուծումը կենսական նշանակություն ունի, և այս համատեքստում առաջնահերթ է հայ գերիների շտապ և անվտանգ վերադարձը»։

Կիսում եմ այս դիրքորոշումը։ Ես պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու։ Գիտեմ, որ նման ցանկություն ունեն նաև այլ կալանավորվածների ընտանիքներ։ Խնդրում եմ դիտարկել մեր մասնակցության հնարավորությունը, եթե այցը կայանա, և աջակցել մեր հարազատների հետ հանդիպումների կազմակերպմանը։
Այս կապակցությամբ ցանկանում եմ Ձեզ ուղղել հետևյալ հարցերը․

Այցի ընթացքում նախատեսո՞ւմ եք այցելել հայ կալանավորվածներին։
Պատրա՞ստ եք այցից առաջ հանդիպել կալանավորվածների ընտանիքների հետ՝ նրանց խնդրանքները լսելու և կալանավորվածներին փոխանցելու համար նամակներ ընդունելու նպատակով։

Մեր ընտանիքների համար հարազատներին տեսնելու, նրանց առողջական և հոգեվիճակի մասին տեղեկանալու և անձամբ սեր ու աջակցություն փոխանցելու հնարավորությունն անչափ կարևոր է։

Կալանավորվածների համար դա հնարավորություն է զգալու, որ իրենց կապը ընտանիքի հետ չի ընդհատվել, և որ իրենց ճակատագիրը մնում է ուշադրության կենտրոնում։

Հույս ունեմ ստանալ Ձեր պատասխանը և քննարկել, թե ինչպես կարելի է այս հնարավորությունն օգտագործել կոնկրետ հումանիտար քայլ իրականացնելու համար»,-նշել է նա։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40