Պատրաստ եմ Սոչիում ստորագրել փաստաթուղթը և ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում երկարացվի 10-20 տարով. Նիկոլ Փաշինյան

29.10.2022 15:23
914

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Սոչիում առաջիկայում կայանալիք հանդիպմանը  ընդունել, ստորագրել 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթ, այդ փաստաթուղթն ընդունել հիմք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովի իր ելույթում:

Խոսելով ԼՂ-ի հարցի լուծումից՝ նա նշեց. «Վերջին ժամանակներում հայ հանրության շրջանում փորձ են անում տպավորություն ստեղծել, թե կա ռուսական առաջարկը, որը դրական է մեզ համար, և կա արևմտյան առաջարկը, որը բացասական է մեզ համար, և ՀՀ Կառավարությունը մերժում է ՌԴ-ի ծրագիրն ու ընդունում արևմտյան ծրագիրը: Սա իրականության հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի»:

Վարչապետը շեշտեց՝ այն, որ կա հարցի լուծման ռուսական և արևմտյան ընկալում՝ ճիշտ է: ՀՀ-ն ռուսական ընկալման հետ համաձայնվել է և սկզբունքային պայմանավորվածություն ձեռք է բերել 2021 թվականի հունվարին: Եվ այդ պայմանավորվածությունների անկյունաքարային դրույթը Փաշինյանը համարում է այն, որ Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է:

«Եվ մենք  պայմանավորվել ենք այդ սցենարի ու պլանի շուրջ: Այդ պլանն աշխատանքային ռեժիմով ներկայացվել է Հայաստանի Հանրապետությանը 2022 թ օգոստոսին: Ընդ որում, պայմանավորվածությունը եղել է հետևյալը, որ օգոստոսին ներկայացվում է, սեպտեմբերին ռուսաստանցի համանախագահողը կվերադառնա՝ մեր վերջնական դիրքորոշումը ստանալու: Եվ սեպտեմբերին հենց առաջին հանդիպման ժամանակ մենք համաձայնություն ենք տվել այդ պլանի իրագործմանը մի պարզ պատճառով՝ դա մեր պայմանավորվածություն է եղել դեռևս 2021-ի հունվարից: Երկուշաբթի օրը (հոկտեմբերի 31-ին) Սոչիում կայանալիք հանդիպմանը ես պատրաստ եմ պաշտոնապես արդեն ընդունել, եթե անհրաժեշտ է՝ եռակողմ հանդիպման ֆորմատով ստորագրել այդ 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը: Այսինքն՝ այդ փաստաթուղթն ընդունել հիմք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ սա ասել է նաև նախորդ օրը ՀԱՊԿ դռնփակ նիստում ՌԴ նախագահի ներկայությամբ:

Փաշինյանը հույս հայտնեց, որ ՌԴ-ն իր առաջարկությունները կպաշտպանի: Նա կարևոր նրբություն համարեց այն, թե դա անվտանգություն, խաղաղություն բերելո՞ւ է ԼՂ-ին և Հայաստանին, թե՞ ոչ:

«Այո, այնտեղ կա նաև ռուս խաղաղապահների մասին: Մենք, իհարկե, ուզում ենք, որ ռուս խաղաղապահները շարունակեն իրենց գործունեությունը ԼՂ-ում: Ես պաշտոնապես ասում եմ՝ պատրաստ եմ Սոչիում ստորագրել փաստաթուղթը և ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում անվերապահորեն, առանց պայմանների երկարացվի 10 տարով, 15 տարով, 20 տարով: Ես առաջարկում եմ, որ ՌԴ նախագահն այդ առաջարկով հանդես գա»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝ եթե պետք է՝ ինքը հանդես կգա այդ առաջարկով, բայց ՌԴ-ն պետք է պաշտպանի այդ առաջարկը: Եվ, եթե Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնեն, կլինեն մեծամասնություն:

Փաշինյանը կարևորեց նաև անդրադառնալ հարցին, թե խաղաղապահներն ինչ են անում ԼՂ-ում: Նա նշեց՝ Փառուխի դեպքերը չեն մոռացվել: Ամենաբարձր մակարդակում եղել է պայմանավորվածություն, որ այդ խնդիրը պետք է լուծվի: Այսինքն՝ ադրբեջանցիները պետք է դուրս գան ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց: Իսկ այդ խոստումը, հանձնառությունը մինչև այժմ չի կատարվել: Փաշինյանն ընդգծեց՝ պետք է հնչի պատասխանը՝ ՌԴ-ն իր առաջարկները հետևողական և պինդ պաշտպանո՞ւմ է, թե ոչ:

«Եվ հայտարարում եմ, որ Սոչիում պատրաստ եմ այդ թուղթը ստորագրել. ՌԴ-ի առաջարկների հիման վրա՝ խաղաղապահների երկարացման թուղթը ստորագրել»,-եզրափակեց Փաշինյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40