Տարածաշրջանում տեղի ունեցողի վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշումները հստակ են, որևէ երկիմաստություն չկա. Իրանի ԱԳՆ

19.09.2022 14:48
920

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ճեպազրույցում ի թիվս այլնի անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքում Բաքվի սանձազերծած ագրեսիային՝ ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության անկեղծ ու հստակ դիրքորոշումը հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ պաշտոնապես բազմիցս արտահայտվել է տարբեր մակարդակներով, և որևէ երկիմաստություն չկա»։

Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը։

«Ցավոք, անցած երեքշաբթի օրվանից մենք ականատես եղանք սահմանային նոր հակամարտությունների սկզբին Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչը հանգեցրել է երկու կողմերի մեծ թվով զոհերի և վիրավորների։ Հիմնվելով հարևանության քաղաքականության վրա և փորձելով կառուցողականորեն օգնել տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորմանը՝ Իրանը որքան հնարավոր է շուտ սկսեց քաղաքական ջանքերը»,- նշել է նա։

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետը զրույց է ունեցել Իրանի նախագահի հետ, որի ընթացքում նախագահ Ռաիսին հայտնել է Իրանի տեսակետներն ու դիրքորոշումները խնդրի առնչությամբ և հայկական կողմին փոխանցել իր քաղաքական առաջարկները։

«Ինչպես նախկինում, Իրանը, որը ճգնաժամի սկզբից որևէ օգնություն չի խնայել հակամարտություններին վերջ տալու համար, արագ է գործել և դիվանագիտական ջանքերով փորձել է հրադադար հաստատել և խաղաղությունը վերադարձնել երկու երկրների սահմաններին։ Իրանի սկզբունքային դիրքորոշումները հստակ են, և մենք հավատում ենք քաղաքական մոտեցումների և լուծումների կիրառման անհրաժեշտությանը հակամարտությունները դադարեցնելու, լարվածությունը նվազեցնելու և քաղաքական երկխոսության մեջ մտնելու երկու երկրների միջև տարաձայնությունները լուծելու համար», - շարունակել է Քանանին։

«Ինչ վերաբերում է տարածաշրջանի աշխարհաքաղաքականությանը, Իրանի քաղաքականությունը պարզ է, և մենք կարծում ենք, որ այն, ինչ կարող է օգնել լուծելու այդ վեճերը, երկխոսություններ սկսելու քաղաքական կամքի առկայությունն է երկու երկրներում և տարածաշրջանային շրջանակների օգտագործումը, որը կօգնի վերջ դնել հակամարտություններին»,- հայտարարել է բարձրաստիճան դիվանագետը՝ հավելելով, որ Իրանը պատրաստ է օգնել վերջ դնել լարվածությանը և լուծել տարաձայնությունները՝ հիմնվելով երկու կողմերի հետ բարիդրացիական քաղաքականության և բարեկամական հարաբերությունների վրա։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40