Պատրիարք Կիրիլը պարգևատրել է Գարեգին Երկրորդին Ռուսաց Եկեղեցու «Փառքի և պատվի» 1-ին աստիճանի բարձր շքանշանով

13.10.2021 00:33
1008

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մոսկվայում հանդիպում է ունեցել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցու առաջնորդը, ընդունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, հույս է հայտնել, որ Գարեգին Երկրորդի այցը կնպաստի Ռուս Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիների, ինչպես նաև երկու ժողովուրդների հարաբերությունների հետագա զարգացմանը:

«Ջերմագին ողջունում ենք Ձեզ և բոլոր եղբայրներին: Շատ ուրախ եմ Ձեզ հետ հանդիպման համար: Մեր եկեղեցիների, ինչպես և ռուս և հայ ժողովուրդների բարեկամական հարաբերությունները դիմացել են ժամանակի փորձությանը: Հուսով եմ, որ Ձեր այցը կնպաստի մեր եկեղեցիների և մեր ժողովուրդների հարաբերությունների հետագա զարգացմանը: Ռուս և Հայ եկեղեցիները բազմադարյա կապեր ունեն, և մեր ժողովուրդները նաև միասին են ապրել մեկ երկրի տարածքում, և երբ երկրները դարձան ինքնիշխան, բարեբախտաբար, բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի և Հայաստանի միջև պահպանվեցին: Եվ ես կարծում եմ, որ շատ առումներով դա պայմանավորված է մեր եկեղեցիների միջև բարեկամական հարաբերություններով», - ասել է Պատրիարք Կիրիլը:

Ռուս Եկեղեցու հոգևոր պետ Կիրիլ Պատրիարքը նաև պարգևատրել է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին Ռուսաց Եկեղեցու «Փառքի և պատվի» 1-ին աստիճանի բարձր շքանշանով՝ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մոսկվայի Պատրիարքարանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի համար և Հայոց Հայրապետի 70-ամյակի առիթով:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում նշել է, որ երկու ժողովուրդների ու եկեղեցիների միջև դարավոր բարեկամությունը դրսևորվել է թե դժվարին ժամանակներում, և թե վերելքի ընթացքում: «Մենք միասին բերկրանք ենք ապրել, ուրախացել համատեղ ձեռքբերումներով և միասին նաև պայքարել, արյուն ենք հեղել մեր ժողովուրդների անխախտ բարեկամության պահպանության, նաև՝ մեր ժողովուրդների անկախ ու ազատ կյանքի համար: Մենք հպարտություն պարգևող բազում այդպիսի վկայություններ ունենք, մասնավորապես՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին, նաև՝ խորհրդային ժամանակաշրջանի ողջ ընթացքում: Այդ նույն ոգին, այդ նույն գիտակցությունն առաջնորդել են մեր ժողովուրդներին, մեր եկեղեցիներին նաև անկախության տարիներին: Մեր այցելությունները, հանդիպումները Ձերդ Սրբության հետ վկայությունն են այդ ոգու և այդ իրողության: Մենք շտապես զգացել ենք Ռուսիո Ուղղափառ եկեղեցու հոգևոր պետերի զորակցությունը մեր ժողովրդին և մեր եկեղեցուն»,- ասել է Վեհափառ Հայրապետը:

Կաթողիկոսը փաստել է՝ այսօր բարդ ու դժվարին ժամանակներ են մեր երկրի և մեր ժողովրդի համար: «Մենք հավատում ենք, որ Աստծո զորակցությամբ և մեր հավատքի շնորհիվ այս փորձությունը ևս պիտի հաղթահարենք մեր ժողովրդի հետ միասին և բարեկամ մեր երկրների և ժողովրդների հետ, առաջին հերթին՝ Ռուսաստանի և Ռուսաց Ուղղափառ եկեղեցու: Այս հանդիպումը իրապես հնարավորություն է, որպեսզի մենք կարողանանք անդրադարձ կատարել այդ հարցերին, խնդիրներին, որոնք այսօր ծառացած են մեր ժողովրդի առջև, հուզում են մեր ժողովրդին: Ինչպես նաև անդրադարձ կատարել Ռուս Ուղղափառ եկեղեցու բարձրակարգ ներկայությանը Հայաստանում, որը դժբախտաբար բավականին ժամանակ ձգձգվում է: Մենք լիահույս ենք, որ Ռուս Ուղղափառ եկեղեցին մի օր բարձրաստիճան եկեղեցական մշտական ներկայություն կունենա Հայաստանում և ավելի կնպաստի մեր կապերի զորացմանն ու մեր գործակցության խորացմանը»,- եզրափակել է Կաթողիկոսը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40