Պատժամիջոցների վերացում, ֆինանսական աջակցություն և պատերազմի ավարտ․ Bloomberg-ը հրապարակել է ԱՄՆ-Իրան հուշագրի տեքստը

17.06.2026 11:41
327

ԱՄՆ-ն, Իրանը և նրանց տարածաշրջանային գործընկերները համաձայնել են անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և առաջիկա 60 օրվա ընթացքում հասնել վերջնական խաղաղության համաձայնագրի։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր ձեռքում հայտնված փոխըմբռնման հուշագրի (MoU) վերջնական նախագծին։

Ըստ հրապարակման՝ հուշագրի առաջին կետում նշվում է, որ պատերազմն ավարտվում է «բոլոր ճակատներում» («on all fronts»), և բոլոր կողմերը պարտավորվում են զերծ մնալ թշնամական գործողություններից և սպառնալիքներից։

Reuters-ի փոխանցմամբ՝ հուշագիրը նախատեսվում է ստորագրել Շվեյցարիայում այս ուրբաթ, որից հետո այն կհրապարակվի։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ կողմերը համաձայնել են ռազմական գործողությունների «անմիջական և մշտական» դադարեցման շուրջ։

Հուշագրի համաձայն՝ ԱՄՆ-ն ստորագրումից անմիջապես հետո կդադարեցնի Իրանի նավահանգիստների շրջափակումը, իսկ Հորմուզի նեղուցը կվերաբացվի առևտրային նավերի համար։ Իրանը, իր հերթին, պարտավորվում է 30 օրվա ընթացքում վերականգնել նավարկության բնականոն ընթացքը և հեռացնել պատերազմի ընթացքում ստեղծված խոչընդոտները։

Միջուկային հարցը թողնվել է հետագա բանակցություններին։ Իրանը վերահաստատում է, որ երբեք չի արտադրի և ձեռք չի բերի միջուկային զենք, սակայն հարստացված ուրանի պաշարների վերջնական ճակատագիրը պետք է որոշվի ապագա համապարփակ համաձայնագրով։ Մինչ այդ Թեհրանը կսառեցնի իր միջուկային ծրագրի ընդլայնումը, իսկ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ չի սահմանի։

Bloomberg-ի տվյալներով՝ փաստաթուղոը Իրանի համար նախատեսում է զգալի ֆինանսական արտոնություններ։ Դրանք ներառում են իրանական նավթի վաճառքի սահմանափակումների անհապաղ մեղմացում, սառեցված ակտիվների հասանելիություն և մինչև 300 մլրդ դոլարի զարգացման հիմնադրամի ստեղծում։

Reuters-ը հաղորդում է, որ այդ հիմնադրամը լինելու է մասնավոր ներդրումային մեխանիզմ, և դրա ավելի քան 150 միլիարդ դոլարն արդեն նախնական պարտավորությունների տեսքով ապահովված է ԱՄՆ-ից, Պարսից ծոցի երկրներից, Ասիայից, Հարավային Ամերիկայից և Աֆրիկայից եկող ընկերությունների կողմից։ Հիմնադրամը կսկսի գործել միայն վերջնական համաձայնագրի ստորագրումից հետո։

Հուշագրի համաձայն՝ առաջիկա 60 օրերի ընթացքում կողմերը պետք է բանակցեն միջուկային ծրագրի, պատժամիջոցների վերացման և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Վերջնական համաձայնագիրը նախատեսվում է ամրագրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր ուժ ունեցող բանաձևով։

«Բոլոր ճակատներում» ձևակերպումը հատկապես ուշադրություն է գրավել Իսրայելում, քանի որ այն կարող է վերաբերել ոչ միայն ԱՄՆ-Իրան հակամարտությանը, այլև Իրանի հետ կապված տարածաշրջանային այլ թատերաբեմերին, ներառյալ Լիբանանը։ Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանի և Պակիստանի պաշտոնյաները հայտարարել են, որ ռազմական գործողությունների դադարեցումը տարածվում է նաև Լիբանանի ուղղության վրա, թեև Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իրենց ուժերը կշարունակեն մնալ Լիբանանում, Սիրիայում և Գազայում զբաղեցրած անվտանգության գոտիներում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40