Ադրբեջանի նախագահը ագրեսիվ հայտարարություններ է արել Հայաստանի հասցեին

21.09.2022 21:18
1901

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական ագրեսիվ հայտարարություններն է արել Հայաստանի հասցեին։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ալիևը, գտնվելով Լաչինում, «Հայաստանին զգուշացրել է սադրանքների չգնալ, այլապես Ադրբեջանը արժանի պատասխան կտա»։

«Այսօր Հայաստանը պետք է լավ մտածի։ Ոչ ոք չի կարող մեզ հետ վերջնագրերով խոսել, և թող ոչ մեկի վրա հույս չդնեն։ Կրկին ուզում եմ ասել, որ մեզ ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել։ Մենք օրենքի, արդարության, միջազգային իրավունքի կողմնակից ենք, մենք պաշտպանում, պաշտպանել և վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը։ Մենք ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, թե ինչի ենք ընդունակ, ուժով ազատագրեցինք մեր հողը և հպարտանում ենք դրանով»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ «Հայաստանը խաղաղություն չի ուզում եւ ռեւանշիստական տրամադրություններ ունի»։ Նա դժգոհել է, որ պաշտոնական Երեւանը գրեթե մեկ տարի ձգձգում է սահմանի սահմանազատման գործընթացը, իսկ հիմա դա ընդամենը ձեւական բնույթ է կրում եւ ոչ մի էական բան, քարտեզների մասին որևէ քննարկում չկա։

Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը պատրաստել է 20-րդ դարի և նախորդ շրջանի քարտեզներ, և դրանց հիման վրա պետք է աշխատանքներ տարվեն սահմանի սահմանազատման ուղղությամբ։ «Եթե Հայաստանն ուզում է մեզ մեղադրել իրենց տարածք ներխուժելու մեջ, դա որևէ հիմք չունի։ Նախ, եթե սահմանները լինեին այնտեղ, որտեղ ասում են, անդրսահմանային ինժեներական աշխատանք արված կլիներ։ Նրանք կարծում են, որ ամբողջ Ղարաբաղն ու Զանգեզուրը կմնա իրենց։ Ուստի նրանք ոչինչ չեն արել հայ-ադրբեջանական սահմանին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

news.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22