Հայաստանը 2021-ին անցնելու է էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման. փոխվարչապետի պաշտոնակատար

04.12.2018 17:23
1161

Հայաստանը 2021-ին անցնելու է էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման: Այն նոր խթաններ է ստեղծելու նաև ներդրողների համար: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այս մասին նշեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Կարծում եմ՝ էներգետիկայի ոլորտը այն դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է, որտեղ ՀՀ կառավարությունը բավականին մեծ գումարներ է ներդնում: Ունենք նաև գրանտային խոշոր ծրագրեր, որոնք վերաբերում են զուտ էներգախնայողությանը: Եվ ես կարծում եմ, որ մենք քայլ առ քայլ պետք է գնանք վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղղությամբ: 2021-ին պետք է գնանք դեպի ազատականացում: Դա կստեղծի նոր խթաններ ներդրողների համար, նաև նոր հնարավորություններ՝ էներգիա արտադրողների և սպառողների համար»,-նկատեց Ավինյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանն ունի մեծ հնարավորություններ, քանի որ բնությունը տվել է մեզ դա՝ և՛ հողմակայանների, և՛ արևային էներգետիկայի առումով: Արևային էներգետիկայի ոլորտում Հայաստանն ունի ծրագրեր, որոնք առաջ են մղում: Ավինյանի համոզմամբ՝ Հայաստանն այն եզակի երկրներից է, որ բավականին լուրջ առաջընթաց է գրանցել վերականգնվող էներգետիկայի ոլորտում: «Մենք ունենք աշխարհում ամենաէժան սակագներից մեկը՝ արևային էներգակայանից գնվող: Եվ կարծում եմ, որ այս ոլորտում կան շատ մեծ հնարավորություններ, որոնք մենք կօգտագործենք մաքսիմում»,- եզրափակեց նա:

 

 armenpress.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40