Պայմանագրային զինծառայող է դանակահարվել

28.06.2019 17:49
1300

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ, հունիսի 27-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք-դանակահարության փաստով։ Ժամը 23։00-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Շահումյան գյուղի բնակիչ 25-ամյա Վրեժ Խաչատրյանն է։

Մինչ բժիշկները բժշկական օգնություն էին ցուցաբերում դանակահարվածին, Արմավիրի մարզի ոստիկանները մարզի ոստիկանապետ Ա․ Հովհաննիսյանի և Վաղարշապատի ոստիկանապետ Ս․ Մարտիրոսյանի գլխավորությամբ՝ պարզել են, որ նույն օրը ժամը 22։30-ի սահմաններում Շահումյան գյուղի սկզբնամասում վիճաբանություն է տեղի ունեցել Վ․ Խաչատրյանի, նույն գյուղի բնակիչներ՝ 22-ամյա Վահագն Խաչատրյանի, 23-ամյա Վահրամ Խաչատրյանի, 24-ամյա Վահան Բաբայանի և Այգեշատ գյուղի բնակիչ 19-ամյա Վահե Խաչատրյանի միջև, որի ժամանակ Վահե Խաչատրյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Վրեժ Խաչատրյանի կրծքավանդակին։ Աղբյուրի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են նաև կռվի բոլոր մասնակիցներին և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործության գործիք՝ դանակը հայտնաբերելու համար։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40