Ջահերով երթն այս տարի ևս կմեկնարկի Հանրապետության հրապարակից։ Այդ մասին տեղեկացնում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։
«Ապրիլի 23–ին` ժամը 20:00–ին, Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի ջահերով ավանդական երթը»,– նշել են ՀԵՄ–ից` ավելացնելով, որ պայքարը շարունակվում է։