ՊԲ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցի տարածած լուրն Արցախում զինծառայողի մահվան մասին

13.07.2020 08:54
1157

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիւոցների տարածած տեղեկատվությունը՝ Արցախում համածառայակցի կողմից զինծառայողի սպանության մասին։  Ներկայացնում ենք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը․

«Ադրբեջանական լրատվամիջոցներում՝ մասնավորապես «armiya.az» կայքում, որը ստեղծված օրվանից ի վեր զբաղվում է ընդհանրապես` հայկական զինված ուժերում և, մասնավորապես՝ Արցախի պաշտպանության բանակում տեղ գտնող ‹‹մահվան ելքերով արտակարգ պատահարների մասին›› մտացածին տեղեկատվությունների հրապարակմամբ, հուլիսի 11-ին հերթական ապատեղեկությունն է տարածել, ըստ որի հուլիսի 2-ին Արցախում տեղակայված  «1-ին գնդում անհայտ պատճառներով զինծառայող է մահացել, իսկ ավելի ուշ պարզվել է, որ նրան սպանել է համածառայակիցը՝ անձնական թշնամական հարաբերությունների հողի վրա»:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում և կոչ անում հայրենական լրավտամիջոցներին ուշադրություն չդարձնել պաշտպանության բանակի մասին պարբերաբար ապատեղեկատվություններ տարածող վերոնշյալ ադրբեջանական քարոզչական կենտրոնի հրապարակումներին, իսկ բանակում տեղ գտնող իրադարձությունների մասին գրելիս օգտվել բացառապես Արցախի ՊՆ մամուլի ծառայության պաշտոնական լրահոսից»:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22