ՊԵԿ հավաքագրած եկամուտները 2018-ի հունվար-նոյեմբերին աճել են 11.5%-ով

21.12.2018 16:36
1229

2018 թվականի հունվար-նոյեմբերին հավաքագրվել է 1 տրիլիոն 163 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 11.5%: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է նոյեմբերի և ընթացիկ տարվա տասնմեկ ամսվա պետբյուջեի կատարողականը:

Համաձայն 2018թ. պետական բյուջեի մասին օրենքի՝ ամբողջ տարվա համար նախատեսված է եղել հավաքագրել 1 տրիլիոն 248 մլրդ դրամ հարկեր ու տուրքեր: Հատկանշական է, որ նախատեսված գումարների շուրջ 93%-ը 2018 թվականի նոյեմբերի դրությամբ արդեն իսկ  հավաքագրվել է։

2017-2018 թվականների  նոյեմբեր  ամսվա  հարկատեսակների  տեսակարար  կշիռը հարկային եկամուտների  կազմում

2018 թվականի նոյեմբերին ընդհանուր հավաքագրված եկամուտներում ԱԱՀ-ին բաժին է ընկել 47%-ը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 2.8%-ով, եկամտային հարկին բաժին է ընկել հարկային եկամուտների 30.7%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.1%-ով։ Շահութահարկի տեսակարար կշիռը հավաքագրված հարկային եկամուտներում կազմել է 0.9%, որը կրճատվել է 4.3%-ով, իսկ ակցիզային հարկի բաժինը կազմել է 11.4%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 2.2%-ով։

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40