Պենտագոնը բարձր է գնահատում պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը

31.01.2019 13:49
1277

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ղեկավարի փոխտեղակալ Լաուրա Կուպերը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը մասնակցել է հայկական բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը:

Ինչպես տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, միջոցառման ընթացքում նա ելույթ է ունեցել, որում բարձր է գնահատել հայկական զինված ուժերի ներդրումը միջազգային խաղաղապահ առաքելություններում: Նա ընդգծել է Հայաստանի հավատարմությունն Աֆղանստանում «Վճռական աջակցություն» խաղաղապահ առաքելությանը և ընդգծել է, որ Հայաստանը այն երկրների հնգյակում է, որոնք, չլինելով ՆԱՏՕ-ի անդամ, Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի կազմում խաղաղապահ առաքելություն են իրականացնում:

Պենտագոնի ներկայացուցիչը հպարտությամբ է խոսել Հայաստանի զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի 15-ամյա համագործակցության մասին: Եզրափակելով ելույթը՝ Լաուրա Կուպերը հայտնել է Հայաստան այցելելու հետաքրքրության, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանության ոլորտում կապերը խորացնելու ուղիներ որոնելու, ազատ և զարգացող Հայաստանին աջակցելու, միջազգային և գլոբալ անվտանգության ապահովման հարցում համատեղ աշխատելու ցանկության մասին:

armenpress.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01