Պենտագոնը խոստովանել է, որ ԱՄՆ–ի զորքը թակարդն է ընկել Սիրիայում

14.10.2019 15:21
1187

Ամերիկյան զորքը բավարար է, որ հրետանու և ավիացիայի աջակցությամբ զսպի թուրքական զորքի առաջխաղացումը, բայց ԱՄՆ–ն մտադիր չի եղել հանուն քրդերի պատերազմել Թուրքիայի` ՆԱՏՕ–ում իր դաշնակցի դեմ։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարը։

ԱՄՆ–ի զորքերը Սիրիայի հյուսիսում հայտնվել են թուրքական և սիրիական բանակների որոգայթում։ Fox News հեռուստաալիքի եթերում այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը։

«Սիրիայի դեմոկրատական ուժերը գործարքի են գնացել Սիրիայի և Ռուսաստանի կառավարությունների հետ, և հիմա ԱՄՆ–ն թակարդի մեջ է հյուսիս շարժվող սիրիական բանակի և հարավ գնացող թուրքական բանակի միջև», – ասել է նա։

Նա նաև հայտարարել է, որ երկրում ամերիկյան զորքերը բավական շատ են, որպեսզի հրետանու և ավիացիայի աջակցությամբ զսպեն թուրքական զորքերի առաջխաղացումը, սակայն ԱՄՆ–ն մտադիր չէ հանուն քրդերի պատերազմել Թուրքիայի` ՆԱՏՕ–ում իր դաշնակցի դեմ։

Հոկտեմբերի 13–ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը պաշտոնական Դամասկոսի ներկայացուցիչներին և քրդերին նստեցրել է բանակցությունների սեղանի շուրջ։ Հանդիպումը տեղի է ունեցել «Հմեյմիմ» ռուսական ռազմաբազայի տարածքում այն բանից հետո, երբ սիրիական բանակը ուժերն ուղղել է հյուսիս։

Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Թուրքիայի բանակը հարվածներ էր հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող Էլ Հասակե գավառին, մասնավորապես` «Մանսուրա» ամբարտակին և Ռաս էլ Այն քաղաքին։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք, իր խոսքով, ուղղված են Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

Թուրքիան ահաբեկիչների շարքն է դասում Սիրիայի քրդական «Դեմոկրատական միության» (PYD) և YPG–ի ներկայացուցիչներին։ Նրանք վերահսկում են Սիրիայի հյուսիսում գտնվող շրջանները, նրանց ավանդաբար աջակցել է ԱՄՆ–ն։



armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40