Պեսկովը Կիևին մեղադրել է սադրանքի մեջ

17.02.2022 16:47
1518

Մոսկվան բազմիցս նախազգուշացրել է, որ սահմանի անմիջական հարևանությամբ Ուկրաինայի զինված ուժերի կենտրոնացումը հնարավոր սադրանքների հետ միասին կարող է մեծ վտանգ ներկայացնել:

Դոնբասից ստացված տեղեկատվությունը տագնապալի է, Կիևի կողմից սադրանքներ են սկսվել։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչները հայտարարել էին, որ Ուկրաինայի զինված ուժերը կրակ են բացել իրենց դիրքերի վրա: Ինչպես ասել է Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ ղեկավարի ներկայացուցիչ Ռուսլան Յակուբովը, Կիևն անտեսում է Մինսկի համաձայնագրերը՝ կիրառելով ականանետեր և հրետանի:

Պեսկովը նշել է` ռուսական կողմը բազմիցս նախազգուշացրել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գերկենտրոնացումը սահմանագծի մոտ հնարավոր սադրանքների հետ միասին կարող է մեծ վտանգի բերել:

 

«Ահա հիմա տեսնում ենք, որ սկսվում են այդ սարսափելի սադրանքները, ստանում ենք ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչներից հաղորդագրություններ, որ շփման գծում տեղի են ունենում փոխհրաձգություններ, որ առաջին հարվածները եկել են հենց Ուկրաինայի կողմից։ Սա մտահոգիչ տեղեկություն է, մենք շարունակում ենք հետևել իրադարձությունների զարգացմանը», - նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Նա արձանագրել է, որ Դոնբասի շփման գծում լարվածությունն աճում է։ Ընդ որում, ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակը կայուն է։

«Ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակն իսկապես կայուն է։ Մենք, ի դեպ, ձեզ հետ բազմիցս լսել ենք ուկրաինացի զինվորականների հայտարարություններն այն մասին, որ նրանք այնտեղ Ռուսաստանի կողմից զորքի արտակարգ կուտակում չեն տեսնում (ռուսական տարածքից)։ Դա հերքում է այլ երկրների հայտարարությունները, որոնք անընդհատ, հղում են անում իրենց հետախուզական տվյալներին, որոնք ուկրաինացիները չեն հաստատում», - նշել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Կիևը չի կատարում Մինսկի համաձայնությունները և ձգձգում է հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները ։ ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Կիևը Դոնբաս է ուղարկել Ուկրաինայի ԶՈւ անձնակազմի կեսը։ Մոսկվան անհանգստություն է հայտնել ռուսական սահմաններին ՆԱՏՕ-ի երկրների ռազմական տեխնիկայի տեղափոխման և Դոնբասում արևմտյան հրահանգիչների թվի ավելացման կապակցությամբ: Արևմուտքի երկրները շարունակում են Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերել, այդ թվում ՝ սպառազինություն մատակարարելով, որը կիրառվում է Դոնբասում։

armeniasputnik.am

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02