Պեսկովը կոչ է արել Հայաստանի հետ խնդիրները լուծել երկխոսության շրջանակում

11.09.2023 17:27
870

Ռուսաստանը եղել եւ մնում է Հայաստանի մերձավոր դաշնակիցն ու գործընկերը, իսկ առաջ եկող խնդիրները պատրաստվում է լուծել երկխոսության շրջանակում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ոչ, մենք մնում ենք, եղել ենք եւ, ես համոզված եմ, որ կլինենք Հայաստանի շատ մերձավոր դաշնակիցն ու գործընկերը։ Մենք կարող ենք որոշակի խնդիրներ ունենալ, որոնք պետք է լուծել, բայց լուծել դրանք հարկավոր է հենց երկխոսության շրջանակում»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք Ռուսաստանն ունի հանձին Հայաստանի դաշնակից կորցնելու մտավախություն։

Նա համոզված է, որ զարգացման տրամաբանությունը եւ երկու երկրների ազգային շահերը թելադրում են  գործակցության եւ գործընկերության հետագա խորացման անհրաժեշտությունը։

Հարցին, թե արդյոք Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է պաշտպանել Հայաստանը նրա տարածքի դեմ հարձակման դեպքում, Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է, որ Ռուսաստանը համապատասխան պարտավորություններ ունի ՀԱՊԿ շրջանակում։

https://news.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40