Աշոտ Հայրապետյան. Խոտ գյուղը սգում է մինչ օրս

16.09.2021 15:31
2515

Աշոտ Արտուրիկի Հայրապետյան. ծնվել է 1998 թ. ապրիլի 4-ին Գորիսի շրջանի Խոտ գյուղում: Սովորել է տեղի դպրոցում, ապա՝ Գորիսի ավագ դպրոցի տնտեսագիտական հոսքում: Պարտադիր ժամկետային ծառայությունն անց է կացրել Արցախի Հանրապետությունում՝  Քարվաճառի զորամասում:  

Զորացրվելուց հետո պայմանագրային ծառայության է անցել Գորիսի զորամասում:

Աշոտն իրենից փոքր երկու քույր ուներ: Քույրերը նրա աշխարհն էին, քանի որ ծնողները փոքր հասակից զավակների սրտերում միմյանց հանդեպ մեծ սեր էին սերմանել: Թվում էր՝ երջանկությունը երբեք չի լքելու հաշտությամբ, խաղաղությամբ ու սիրով լցված այս տունը, բայց... 2016 թ. Գոհարի ու Արտուրի ընտանիքում պատահում է առաջին դժբախտությունը՝ սուր շնչառական հիվանդության բարդացումից մահանում է նրանց միջնեկ դուստրը: Քրոջ մահը 18-ամյա Աշոտին անասելի  ցավ է պատճառում, Աշոտը դառնում է լռակյաց ու ինքնամփոփ, նրա աչքերում տարիներ անց էլ կարելի էր նկատել քրոջ կորստի տխրության մշուշը:

Պայմանագրային զինծառայող Աշոտ Հայրապետյանին գյուղում հաճախ չէին տեսնում, բայց համեստ, համբերատար, բարի երիտասարդին բոլորն էին սիրում, համագյուղացիներն ասում են, որ մինչ օրս սգում են նրա մահը:

«Լույսի նման տղա էր, բոլորս էլ սիրում էինք նրան, մի տեսակ անհավատալի է, որ նա այլեւս չկա: Երիտասարդությանն այսօր դաստիարակությունն է պակասում, ազատությունն ու անդաստիարակությունը ժամանակակից աշխարհում երբեմն հոմանիշ են դառնում. Աշոտը ժամանակակից  երիտասարդներից տարբերվում էր իր դաստիարակությամբ, իր վարքով, մեծերի հանդեպ անվերապահ հարգանքով: Մի ուրիշ տեսակ քնքշությամբ էր վերաբերվում իր քույրիկին, քրոջ մահից հետո, կարծես, ուրիշ մարդ դարձած լիներ: Մինչեւ հիմա արցունքներս չեն չորանում, հիշում եմ նրան էլ, մյուսներին էլ, ովքեր հայրենիքի պաշտպանության համար չխնայեցին իրենց կյանքը: Կարող են աշակերտները մի բան ասել, որը ինձ նրանց կհիշեցնի, եւ աչքերիցս արցունքները ցած են թափվում՝ ինձանից անկախ», Աշոտի ուսուցչուհին խոսքը շարունակել չի կարողանում, մեզ խնդրում է իր անունը չգրել, քանի որ իր մյուս կոլեգաներն էլ են իր վիճակում, «Դասամիջոցներին մեկ էլ տեսնում ենք ուսուցչուհիներից մեկի աչքերը կարմրած են՝ պարզվում է մեր զոհված աշակերտներից մեկին է հիշել: Բոլորն են ցավում, բայց ինձ թվում է՝ ամենածանրը մեզ համար է»:

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց. Աշոտը ժամեր անց արդեն Ջրականում էր...

Սեպտեմբերի 29-ին Աշոտը ծանր վիրավորվել է, նրան խրամատից դուրս բերել չի հաջողվել:

Աշոտի մարմինը գտել ու հողին են հանձնել խրամատում վիրավոր մնալուց 72 օր անց: Դատաբժիշկն իր եզրակացությունում նշել է, որ մահը վիրավորվելուց շատ ժամեր անց է վրա հասել, որ մահացել է արյունահոսությունից:

Երկու զավակ կորցրած տիկին Գոհարը հեկեկալով մեզ պատմում է, որ սարսափում է, երբ պատկերացնում է թե ինչքան է տանջվել որդին՝  վիրավոր ու միայնակ մնալով խրամատում:

Աշոտ Հայրապետյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով՝ հետմահու:

Տիգրանուհի Բադալյան

                                                                                                                                                                                      

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40