Պետական կառավարման համակարգում կրճատումներ կլինեն. 6-8 նախարարություն կվերանան

14.11.2018 14:19
1196

Պետական կառավարման համակարգին կրճատումներ են սպասում, կփակվեն նախարարություններ, ՊՈԱԿ–ներ ու հիմնադրամներ։

Նախարարությունների թիվն առաջիկայում կդառնա 9-11–ը` ներկայիս 17-ի փոխարեն։ Այսօր` նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովում այս մասին լրագրողներին ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով պետական համակարգում սպասվող կրճատումներին ու օպտիմալացմանը` նշելով, որ այժմ պետական կառավարման համակարգը շատ է ուռճացված

«Մենք մի քանի տարբերակներ ունենք մեր աշխատասեղանին, և այդ տարբերակներն 90 տոկոսով համընկնում են, տարբերությունները շատ չնչին են, մեկ–երկու նախարարութան տարբերություն կա»,– ասաց Միրզոյանը։

Նա շեշտեց, որ պետական կառավարման համակարգին զուգահեռ գործում են հիմնադրամներ, ՊՈԱԿ–ներ, որտեղ ավելի մեծ ֆինանսական հոսքեր ու ռեսուրսներ կան, և որոնք կրկնում են այն գործառույթները, որ պետք է նախարարություններն անեն։

«Այսինքն` պետք է այս ամենը վերանայել, բոլորի գոյությունը հատ–հատ վերաիմաստավորել»,– ասաց Միրզոյանը։

Նա նշեց, որ օպտիմալացման արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել քաղծառայողների աշխատավարձերը։

ԶԼՄ–ների հրապարակումների համաձայն` կմիավորվեն սոցիալական հարցերի և առողջապահության նախարարությունները, սպորտի, երիտասարդության և մշակույթի նախարարությունները, սփյուռքի նախարարությունն ու ԱԳՆ-ն։

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40