Պետական ողջ կառուցվածքը պետք է աշխատի համակարգված. ՀՀ նախագահ

30.04.2018 13:32
1826

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ստեղծված իրադրության լուծման ուղղությամբ տարվող երկխոսության ընթացքում պետական մեխանիզմը չպետք է քանդվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բելառուսի Համազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

«Բժիշկը պետք է բուժի՝ անկախ նրանից գոհ է, թե ոչ, զինվորը պետք է ծառայի, ոստիկանը պետք է հետեւի օրենքներին, դատավորը պետք է լինի իր դիրքերում, գիտնականը զբաղվի գիտությամբ, իսկ գործարարները՝ իրենց բիզնեսով: Ցանկացած քաղաքացի ունի սեփական կարծիքն արտահայտելու իրավունք: Սակայն պետականության կառուցվածքը, ողջ ապարատը, մեխանիզմը պետք է աշխատի համակարգված: Եվ այստեղ նախագահի խոսքը հստակ է»,- ասել է ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանը նշել է, որ թեպետ հայկական Սփյուռքը կենդանի օրգանիզմ է եւ կարող է իր կարծիքը հայտնել երկրում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, սակայն խնդիրները երկրի ներսում են եւ այստեղ էլ պետք է կարգավորվեն:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանն ունի ապագա ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ՝ նախագահն ասել է. «Չեմ ցանկանում գնահատականներ տալ, քանի որ նախագահի գործը չէ գնահատականներ տալ անհատներին: Իմ գործառույթն այն է, որ բերեմ ամեն բան կոնսենսուսի: Մեզ մոտ սպեկտրը շատ լայն է, ես հանդիպում եմ, պայմանականորեն ասած, ծայրահեղ ձախերից մինչեւ ծայրահեղ աջերի հետ: Իմ գործառույթն է՝ խոսելով, քննարկելով, երկխոսություն ունենալով տարբեր քաղաքական, հասարակական կազմակերպությունների, անհատների հետ, փորձել այս սպեկտրը հանգեցնել փոխըմբռնման, երկխոսության, բոլոր հնարավոր հարցերի ու հակամարտությունների խաղաղ հանգուցալուծման»:

Նա հիշեցրել է, որ հանդիպել է Փաշինյանի հետ, որի ընթացքում կառուցողական երկխոսություն են ունեցել: Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ ինչ-որ կերպ հնարավոր կլինի հասնել կոնսենսուսի:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40