Հուշամրցաշար Քաջարանում՝ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակվածներին

11.12.2022 12:06
2488

Դեկտեմբերի 10-ին Քաջարան քաղաքում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհվածների անունը կրող բռնցքամարտի հուշամրցաշար, որին մասնակցում էին թվով 120 մարզիկներ՝ մայրաքաղաք Երևանից, Արցախից և Հայաստանի տարբեր բնակավայրերից։

Միջոցառումը կազմակերպել էր Քաջարանի մանկապատանեկան մարզադպրոցը, իսկ գլխավոր հովհանավորը "ԱԺԴԱՆԱԿ" ՍՊ ընկերությունն էր։

Մրցաշարը վարեցին առաջնակարգ մրցավարներ։

Նախքան հուշամրցաշարի մեկնարկը՝ հյուրերը, մարզիչներն ու մարզիկները՝ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի գլխավորությամբ հարգանքի տուրք մատուցեցին Քաջարանի եղբայրական պանթեոնում, այնուհետև "ԶՊՄԿ" ՓԲ ընկերության մարզահամալիրում՝ Քաջարանի հոգևոր հովիվ՝ Տեր Շիրակ քահանա Խանոյանի օրհնությամբ տրվեց հուշամրցաշարի մեկնարկը։

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը իր ողջույնի խոսքում շնորհակալական խոսք ուղղեց մրցաշարի կազմակերպիչներին՝ Քաջարանի մանկապատանեկան մարզադպրոցին, մարզչական անձնակազմին և մայրաքաղաքից, Հայաստանի տարբեր քաղաքներից ու Արցախից ժամանած մարզիչներին ու մարզիկներին՝ սերունդներին նմանօրինակ դաստիարակելու համար։

Այնուհետև նա իր խոսքում նշեց, որ սպորտի զարգացումն ու խրախուսումը Հայաստանում օրվա հրամայական և պահանջ են՝ առողջ սերունդ և ուժեղ բանակ ունենալու ակնկալիքով, որ յուրաքանչյուրի սրբազան պարտքը պետք է լինի՝ իր հնարավորության սահմաններում աջակցելու սպորտի ամենատարբեր ոլորտների զարգացմանը։

Համայնքի ղեկավարը հորդորեց մարզիկներին, որ նրանցից յուրաքանչյուրը անի առավելագույնը, որպեսզի նոր անուններ թողնվի աշխարհին։ Եվ միաժամանակ վստահեցրեց, որ մրցաշարից հետ կվերադառնան մեծ տպավորությամբ, և ամեն տարի պետք է ընդլայնել նմանօրինակ հուշամրցաշարերի աշխարհագրությունը՝ հնարավորություն տալով սաներին՝ բացահայտելու իրենց ֆիզիկական կարողությունները։

Ծաղիկներ և հուշանվերներ հանձնվեցին՝ 44 օրյա պատերազմում զոհված քաջարանցիների ծնողներին, կանանց և զավակներին, որից հետո մեկնարկեց մրցաշարը։

Մրցաշարը ավարտվեց և մարզիկները ըստ զբաղեցրած տեղերի արժանացան մեդալների, իսկ մարզիչներն անակնկալ նվերներ հանձնեցին Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի, կազմակերպիչներին, գլխավոր հովհանավոր "ԱԺԴԱՆԱԿ" ՍՊ ընկերությանը և "ԶՊՄԿ" ՓԲ ընկերությանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40