Պետական պաշտոնը ենթադրում է նաև որոշակի հանրային վարքագիծ. ԿԳՄՍ նախարարը խոսել է ԱԺ նախագահի մասնակցությամբ միջադեպի մասին

06.04.2023 14:53
861

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին՝ շեշտելով, որ նման միջադեպերը պատիվ չեն բերում որևէ երկրի:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անդրեասյանը նման դիրքորոշում հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ես ընդհանրապես գտնում եմ, որ նման միջադեպերը պատիվ չեն բերում որևէ երկրի: Եվ մենք պետք է անենք հնարավորը, որ նման միջադեպեր առաջիկայում չկրկնվեն: Ես այստեղ տեսնում եմ նաև կրթական համակարգի մեծ դերը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներն այն ոլորտներն են, որոնք մեծ ներուժ ունեն հանրային համերաշխության: Նման միջադեպերը բազմաթիվ խնդիրներ են ի հայտ բերում, որոնք կան մեր երկրում հանրային համերաշխության և, ընդհանուր առմամբ, մեր վերաբերմունքի իմաստով: Եվ կարծում եմ, որ այդտեղ մեծ անելիք ունենք»,-ասաց Անդրեասյանը:

Անդրադառնալով հարցին՝ եթե իրեն էլ փողոցում անվանեին «դավաճան», ինչպե՞ս կարձագանքեր՝ Անդրեասյանն ասաց, որ իրավիճակները խիստ տարբեր են լինում, ամեն իրավիճակում մարդու արձագանքը կարող է տարբեր լինել:

«Ես կարծում եմ, որ պետական պաշտոնը և դիրքը ենթադրում է նաև որոշակի հանրային վարքագիծ: Հանդուրժողականություն պետք է մեզ բոլորիս: Եվ պետք է հանրային համերաշխություն: Նման միջադեպը ցույց է տալիս, թե ինչ խորքային խնդիրներ մենք ունենք: Եվ այդտեղ ես տեսնում եմ անելիք՝ հասարակության շրջանում, բոլորիս շրջանում, որովհետև ես նորմալ չեմ համարում, որ մենք մեկս մյուսին այդպես անվանենք կամ իրար այդպես վերաբերվենք: Ես կարծում եմ, որ պետք է հասնենք մի իրավիճակի, որտեղ կարող ենք բաց խոսել մեր անհամաձայնությունների մասին, միևնույն ժամանակ չանցնել վիրավորանքների»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով հարցին, թե ինքը՝ որպես իշխանության ներկայացուցիչ, երբևէ որևէ ընդդիմադիր գործչի կամ քաղաքացու կողմից հարձակման ենթարկվե՞լ է՝ Անդրեասյանն ասաց, որ թիրախավորում կա անընդհատ, կա մանիպուլյացիա: «Իմ նշանակման առաջին օրերից ես դա տեսնում եմ: Եվ դա շարունակաբար որոշ թեմաների շուրջ գնում է: Ցանկացածը, որը հետևում է լրահոսին, տեսնում է, թե ինչ աստիճանի թիրախավորվում են այն մարդիկ, որոնք այս պահին որոշակի դիրք են զբաղեցնում»,-նշեց նա:

Ապրիլի 2-ին միջադեպ էր գրանցվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՅԴ-ական Կարեն Մկրտչյանի միջև։  Կարեն Մկրտչյանը միջադեպից հետո ուղիղ եթերում հայտնել էր, որ մայրաքաղաքի կենտրոնում, նկատելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նրան «դավաճան» էր անվանել, ինչից հետո Ալեն Սիմոնյանը, ըստ Մկրտչյանի, անվտանգության աշխատակիցներին հրահանգել է բռնել իր թևերը և թքել է իր երեսին։ Ավելի ուշ միջադեպի վերաբերյալ պարզաբանում էր ներկայացրել նաև Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ խոսքի ազատությանը և վիրավորանքին հակադրել է իր կարծիքը, որից  հետո երիտասարդը մտել է եթեր և պատմել կատարվածը:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12