Պետդեպն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել վերանայել Հայաստան այցելելը, ինչպես նաև չուղևորվել Արցախ

27.07.2021 12:12
1385

ԱՄՆ Պետդեպարտամենտը երկրի քաղաքացիներին կոչ է անում COVID-19-ի պատճառով վերանայել Հայաստան այցելելը։ Այս մասին նշված է hուլիսի 26-ին ամերիկյան դիվանագիտական գերատեսչության հրապարակած հաղորդագրության մեջ։

Դրա համաձայն՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները COVID-19-ի պատճառով Հայաստանի համար ճանապարհորդների առողջության 3-րդ մակարդակի ծանուցում են հրապարակել, ինչը վկայում է երկրում COVID-19 բարձր մակարդակը:

Բացի այդ, Պետդեպարտամենտը հաղորդագրության մեջ իր քաղաքացիներին կոչ է անում չուղևորվել Լեռնային Ղարաբաղ, ինչը պայմանավորված է զինված հակամարտությամբ:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում շարունակում են կորուստներ գրանցվել: Ընդհատված կրակոցները և հրետանային համակարգերի ժամանակ առ ժամանակ օգտագործումը, ներառյալ ցամաքային ականներն ու ականանետերը, ամեն տարի հանգեցնում են մահվան և վիրավորների: Խուսափեք «շփման գծի» մոտակայքում գտնվող ճանապարհներից և Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի մոտակայքում ճանապարհներից:

ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չէ արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ԱՄՆ կառավարության աշխատակիցները սահմանափակված են այնտեղ ճանապարհորդելու հարցում», - նշված է Պետդեպարտամենտի հաղորդագրությունում։

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40