Պետդուման անժամկետ հետաձգել է ՀՀ վարորդական իրավունքի ճանաչման օրինագիծը

24.10.2023 16:16
707

ՌԴ Պետդուման որոշել է անժամկետ հետաձգել ՀՀ քաղաքացիների ազգային վարորդական իրավունքների ճանաչման օրինագծի քննարկումը նրանց կողմից ձեռներեցային կամ աշխատանքային գործունեություն իրակաացնելիս։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ խորհրդարանի մամուլի ծառայությունը։ https://www.pnp.ru/politics/gosduma-bessrochno-otlozhila-zakonoproekt-o-priznanii-voditelskikh-prav-iz-armenii.html

«Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք տեսնում ենք. չկա ռուսերենի կարգավիճակ, վերջին որոշումներն ուղղված չեն հարաբերությունների զարգացմանն այս ոլորտում»,- մեջբերել է մամուլի ծառայությունը խորհրդարանի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքերը։

Նա պարզաբանել է, որ փաստացի այդ օրինագծով ենթադրվում է Հայաստանին տալ լրացուցիչ արտոնություններ, չնայած հանրապետության ղեկավարությունը, պատգամավորները, կառավարությունը ոչ մի քայլ չեն արել ռուսերենի կարգավիճակի ամրապնդման համար։ Հենց այս հիման վրա է ՌԴ-ն թույլ տալիս օգտագործել այլ երկրների ազգային վարորդական իրավունքները ՌԴ տարածքում։

«Մենք նման որոշումներ ընդունել ենք Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի համար, քանի որ ռուսերենը նրանց մոտ ամրագրված է սահմանադրականորեն»,- նշել է Վոլոդինը։

Օրինագիծն առաջին ընթերցմամբ մտցվել էր 2022թ. ապրիլին, ընդունվել նույն թվականի հունիսին։

Օրինագծի դիտարկումը դադարեցնելու առաջարկով հանդես է եկել տրանսպորտի կոմիտեի եւ տրանսպորտային զարգացման կառույցի ղեկավար Եվգենի Մոսկվիչովը։ Նրա կարծիքով՝ նախաձեռնությունը ներկայում չի համապատասխանում Ռուսաստանի շահերին։

Վոլոդինն իր հերթին հանձնարարել է Պետդումայի պրոֆիլային կոմիտեներին հարցը մշակել եւ առաջարկել հետագա քայլերը։

https://news.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40