«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը մեկնարկեց Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարումներով

26.09.2018 22:05
1065

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

«Կոմիտաս» միջազգային գիտաժողով- փառատոնի բացումը կատարվեց Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգով՝ մաեստրո Չեքիջյանի գլխավորությամբ։ Կազմակերպիչները նման բացումը միանգամայն օրինաչափ համարեցին:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ գիտաժողով-փառատոնի մեկնարկը տրվեց սեպտեմբերի 26-ին՝ Վարդապետի ծննդյան օրը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Շատ կարևորում եմ Կոմիտասի անունը կրող այս փառատոնը: Խորհրդանշական է, որ հենց Վարդապետի ծննդյան օրն է սկսվում այն: Այս տարի որոշեցինք փառատոնը սկսել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգով ՝ մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ: Փառատոնի էությունը խորհրդանշական է նրանով, որ, առհասարակ, այս տարի լինելու են երգչախմբային և գործիքային, հատկապես դաշնամուրային գործեր»,- նշեց գիտաժողով-փառատոնի կազմակերպիչ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն  Նիկոլայ Կոստանդյանն ու հավելեց՝ փառատոնը ևս մեկ առիթ է՝ ներկայացնելու Կոմիտասի արվեստը հանրությանը ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Այս փառատոնի շնորհիվ ներկայացվում է մեր մշակույթը, նաև  եվրոպական մշակույթը՝ մասնավորապես 20-րդ դարասկզբի:

Կոստանդյանը նկատեց՝ տարեցտարի միանշանակ նաև թանգարանի միջոցով մեծանում է փառատոնի ճանաչելիությունը՝ հատկապես երիտասարդության շրջանում: Ակտիվանում է նաև օտարերկրացիների շրջանում ճանաչելիությունը, որը բերում է նաև Հայաստան այցելությունների: Համերգը տալիս է հնարավորություն՝ երաժշտության միջոցով ներկայացնելու մեր բազմադարյա մշակութային ժառանգությունը:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը նշեց՝ փառատոնը հենց այս համերգով, մաեստրո Չեքիջյանի գլխավորությամբ սկսելը կարևոր է այն չափով, որքան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի վաստակն է Կոմիտասի արվեստի հանրահռչակման գործում: «Օրինաչափ է, որ փառատոնը բացում է հենց  ակադեմիական երգչախումբը՝ որպես մաեստրո Չեքիջյանի վաստակի վավերացում այս բնագավառում»,-ընդգծեց Նավոյանը:

Նրա կարծիքով՝ Կոմիտասի ներկայությունը մեր մշակութային դաշտում ամենուր է: «Սակայն, իրեն նվիրված, իր անունով երաժշտական փառատոնը խորհրդանշական է, նաև՝ կարևոր այն իմաստով, որ իր հետևից մի ամբողջ մշակույթ պիտի թիրախավորված քայլի»,-նկատեց Նավոյանը:

Փառատոնի բացման համերգին հնչեցին Կոմիտասի «Ել, ել», «Գութանի երգ», «Կալի երգ», «Լուսնակը սարի տակին, «Անձրևն եկավ» և այլ ստեղծագործություններ: Հնչեց նաև Ջուզեպպե Վերդիի Գերիների խմբերգը «Նաբուկկո» օպերայից, Յան Ֆրենկելի «Կռունկներ»-ը և այլ հռչակավոր գործեր:

«Կոմիտաս» միջազգային Փառատոնի համերգային մասում ներկայացված են չորս երկրներ: Կլինեն մասնակիցներ Հայաստանից, Ֆրանսիայից, Բոլիվիայից  Ճապոնիայից։ Կան մասնակիցներ, ովքեր ներկայացնելու են տարբեր ծրագրեր՝  նաև հայ կոմպոզիտորների: Իսկ սեպտեմբերի 28-ին Փարիզի Սորբոնի համալսարանի մեծ դահլիճում կանցկացվի «Կոմիտաս. ավանդականի և ժամանակակցի  խաչմերուկում» միջազգային գիտաժողովը՝ բարեկամ Ֆրանսիայի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, Փարիզի ակադեմիայի և Համալսարանների ասոցիացիայի հետ կազմակերպված: Գիտաժողովում ներգրավված է  6 երկիր՝ Հայաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Արգենտինան, Նիդերլանդները և Ռուսաստանը: Նրանք մեկ հարկի տակ են հավաքվելու՝ տարբեր հարցերի քննարկման համար:

Փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել դաշնակահարներ Կեյ Սաոտոմեն՝ Ճապոնիայից և Սերխիո Էսկալերան Բոլիվիայից:  Գիտաժողով-փառատոնի առանձնահատուկ միջոցառումներից է Կոմիտասի «Պատարագ»-ի կատարումը Հառիճավանքում՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմի մասնակցությամբ: Այն տեղի կունենա հոկտեմբերի 7-ին:

Միջազգային գիտաժողով-փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 8-ին ժամը 16-00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ Հայաստանի մանկական երգչախմբի համերգով:

 

 

 

 

 

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00

Տեղադրվել են ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները. Գոհար Մելոյան

23.06.2026 22:35

Կապան համայնքի ղեկավարի կիրակնօրյա այցերը՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և Ծավ գյուղեր

23.06.2026 19:43

ՀՀ իշխանությունները ցուցաբերում են ընդգծված անտարբերություն Բաքվում պահվող հայերի ճակատագրի հարցում․ Վահագն Սարոյան

23.06.2026 17:56

Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել

23.06.2026 16:48

ՀՀ կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան

23.06.2026 16:12

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

23.06.2026 16:08

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

23.06.2026 12:48

Սյունիքում հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին

23.06.2026 12:36