Իրանն ու ԱՄՆ-ն բնական դաշինք ունեն Հարավային Կովկասում. Թեհրանն ու Վաշինգտոնը դեմ են Զանգեզուրի միջանցքի բացմանը․ իրանցի փորձագետ

22.09.2022 12:28
1105

Անկարայի աջակցությամբ ղարաբաղյան ճակատում Ադրբեջանի առաջընթացի ամրապնդմամբ և Նախիջևանը Ադրբեջանի տարածքին միացնելու համար «Զանգեզուր միջանցք» ստեղծելելու Բաքվի կամայական որոշման համատեքստում ԱՄՆ Կոնգրեսի նախագահ Նենսի Փելոսին այցելել է Երևան: Այս հարցը Saed News-ը քննարկել է ամերիկյան հարցերով փորձագետ Ամիր Ալի Աբոլֆաթահի հետ զրույցում։

Հարցին, որ ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան Ադրբեջանի և Հայաստանի միջև արյունալի հակամարտությունների ֆոնին լայն արձագանք է գտել համաշխարհային լրատվամիջոցներում, և ի՞նչ խնդիրներ են ստիպել Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյային մեկնել Երևան՝ համերաշխություն հայտնելու Հայաստանին, Ամիր Ալի Աբոլֆաթահը պատասխանել է․ «Ես կարծում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին աջակցելու հիմնական պատճառն այն է, որ ուժեղացվի միջազգային սահմանների փոփոխության հնարավորությունը, եթե կառուցվի «Զանգեզուրի միջանցքը»: Երբ խոսքը գնում է միջազգային սահմանների փոփոխության մասին, Վաշինգտոնը հայտարարում է այս մակարդակով իր հակազդեցության մասին:

Միջազգային սահմանների փոփոխությանը դեմ հանդես գալու ԱՄՆ-ի պատճառն այս երկրի անհանգստությունն է դրա տարածման առնչությամբ աշխարհի այլ մասեր: Ըստ էության, պատճառներից մեկը, որ Ամերիկան ​​բարձրացնում է այս հարցը, դա Ուկրաինայի  դեմ Ռուսաստանի պատերազմն է, և դա նույն հարցն է, որ Ուկրաինայի տարածքի մի մասը Ռուսաստանին միացնելու դեպքում փոփոխության կենթարկվեն միջազգային սահմանները։ Համենայնդեպս սա այն հիմնավորումն է, որ Ամերիկան ​​առաջ է քաշում Ռուսաստանին հակադրվելով։ Այս հարցը նաև  պատճառ է դարձել որ ԱՄՆ-ը պաշտպանի իր դաշնակիցներին Ռուսաստանի դեմ։

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», Վաշինգտոնը կարծում է, որ Բաքվի և Անկարայի պնդումն այդ միջանցքի բացման հարցում ի վերջո կհանգեցնի միջազգային սահմանների փոփոխության, և դա հակասում է ԱՄՆ-ի շահերին, և այդ իսկ պատճառով Վաշինգտոնը դեմ է Հարավային Կովկասում Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնած գործողություններին»։

Ինչ վերաբերում է հարցին, թե տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությանը հակադրվելու հարցում թվում է, թե հատվում են որպես տարածաշրջանային տերության՝ Իրանի և որպես գերտերության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումները, ի՞նչ կարող է լինել Հարավային Կովկասում այս հատման արդյունքը, մասնագետը նշել է․

«Նորություն չէ, որ Իրանը և Ամերիկան ​​որոշ հարցերում հանդես են գալիս որպես բնական դաշնակիցներ: Մենք արդեն ականատես ենք եղել Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև նման բնական դաշինքի՝ Բոսնիայի, Իրաքի բռնապետ Սադամ Հոսեյնի տապալման և Աֆղանստանում թալիբների տապալման հարցերում։ Հարավային Կովկասում Ամերիկան ​​և Իրանը հանդես են գալիս որպես բնական դաշնակիցներ։ Երկու երկրներն էլ կտրականապես դեմ են միջազգային սահմանների փոփոխությանը, և ինչպես ասացի, այս դաշինքն աննախադեպ չէ, և մենք նախկինում էլ տեսել ենք նման դաշինք»։

saednews.com լրատվական կայք, թարգմանեց՝ Սահակ Շահմուրադյանը

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01