Էն որ ասում եք երկրում բան չի փոխվել, բա սրան ինչ կասե՞ք ⤵️

25.01.2019 11:05
1157

 Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Չախոյանն իր էջում կատարել է նոր գրառում՝ անդրադառնալով հասարակության այն զանգավածին, ովքեր շարունակ քննադատում են նոր իշխանություններին:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

► Զբոսաշրջությունը աճել է 8․8%-ով։

► Ընդհանուր հիփոթեքային վարկի տոկոսը նվազել է 1․5%-ով։

► Երկրորդ երեխայի համար տրվող նպաստը եռապատկվել է։ Նախկին 50․000 դրամի փոխարեն, այժմ այն կազմում է 150․000 դրամ։

► 2018թ․ գյուղմթերքի արտահանումը աճել է 61%-ով։

► 2019թ․ կբարձրանա մոտ 11․000 բուժաշխատողի աշխատավարձը։

► Գավառում 600 աշխատատեղով կարի արտադրամաս է բացվելու։

► 2019թ․ հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը բարձրանալու է 60 տոկոսով, որը կկազմի 25 500 դրամ, ինչը գերազանցում է պարենային աղքատության շեմը։

► Կենսաթոշակայիններին կտրամադրվեն մշակութային միջոցառումների անվճար տոմսեր։

► 38․000-ով ավելացել է գրանցված աշխատողների թիվը, որի մեջ են մտնում նաև այն մարդիկ, ովքեր դադարել են «ստվերում» աշխատել։

► Վերացել են տնտեսական մենաշնորհները։

► Երկրում վերացել է համակարգային կոռուպցիան։

► Երկրում ընտրությունները չեն կեղծվում։

► Քննչական մարմինները աշխատում են անկաշկանդ։

► Երբեմնի օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդեցություն ունենալու բոլոր լծակներից։

► Սրտի ստենդավորման գները նվազել են 250․000 դրամով։

► 2019 թվականից 200․000 քաղաքացիներ առողջապահական ծառայություններից կօգտվեն սոցիալական փաթեթի չափանիշներով(անվճար)։

► 85․000 մարդու թոշակներն ու նպաստները կավելանան 2019թ․ հունվարի 1-ից։

► 2018թ․ հոկտեմբերին, վերջին 20 տարվա համար, արձանագրվել է հարկային մուտքերի ռեկորդային ցուցանիշ՝ 120 միլիարդ 770 միլիոն դրամ։

► Հայաստանի ուղևորահոսքը աճել է 12․2%-ով։

► Երևանում 250 մեգավատ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայան կկառուցվի, որի համար կներդրվի 250 միլիոն ԱՄՆ դոլար։ Շինարարության մեջ կներգրավվի 1000–1200 մարդ, իսկ շահագործման ժամանակ կստեղծվի 230 աշխատատեղ։

► Ամերիկյան «DISCO» ընկերությունը 13․5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել։

► «DISCO» ընկերությունը ՀՀ-ում մասնաճյուղ է բացել՝ 50 նոր աշխատատեղ ստեղծելով։

► Սոցիալապես անապահով խմբերի համար համապատասխանաբար 20 և 10 դրամով էժանացել են գազն ու լույսը։

► 22 միլիարդ դրամի նոր բնակարաններ են գնվել։

► Ոստիկանությունը մասնակցում է երկրի սահմանների պաշտպանությանը (հյուսիսարևելյան սահման)։

► 7 մլրդ դրամի համայնքային ծրագրեր են իրականացվել , որոնց մի մասը հիմա ընթացքի մեջ է։

► Հայ-ադրբեջանական սահմանի լարվածության աստճանը աննախադեպ ցածր մակարդակի վրա է։

► Բացառվել է պատմամշակությաին հուշարձանների քանդումը։

► Ավելի քան 350․000 աշակերտների հնարավորություն կտրվի ուսումնական տարվա ընթացքում երեք անգամ այցելել այս կամ այն մշակությաին հաստատություն։

► Համաձայնագիր է ստորագրվել «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի հետ՝ 200․000 ԱՄՆ դոլար նախնական ֆինանսավորմամբ «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամ ստեղծելու մասին։ Սա կօգտագործվի հայկական համալսրանների, ինչպես նաև միջազգային փորձագետների համար․ կֆինանսավորվեն փորձագիտական հետազոտությունները, կրթաթոշակ կտրամադրվի ուսանողներին։

► 60%-ով գերակատարվել է 2018թ-ի ճանապարհաշնության ծրագիրը։

► Օպերատիվ կապ է հաստատվել Փաշինյանի և Ալիևի միջև։

► Կառավարությունը ամեն ինչ անելու է Արցախին բանակցությունների մեջ ներգրավվելու համար։

► 487 միլիոն դրամի սուբվենցիա տալու որոշում է կայացվել Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի՝ 2018թ․ տարերային աղետների պատճառած վնասների համար։

► Երթևեկության կանոնների խախտման հետևանքով առաջացած տուգանքների համաներում է եղել 150․000 մարդու նկատմամբ, որի արդյունքում 13 միլիարդ դրամ ներվել։

► Առաջին անգամ քսանչորս տարվա ընթացքում երկրում քաղբանտարկյալներ չկան։

► 125․000 մարդու վարկային պատմությունը մաքրվել է ( սև ցուցակից հետ են եկել սպիատկ ցուցակ)։

► «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով հիփոթեքային վարկի տոկոսները իջել են աննախադեպ ցածր մակարդակի։

► 209․000 մարդու աշխատավարձ բարձրացել է։

► 200․000 մարդու աշխատավարձ բարձրանալու է 2019թ․ ընթացքում։

► 50 արվեստագետ 1400 հանրակրթական դպրոցներում կխոսի գրականությունից, երաժշտությունից և կերպարվեստից։

► Մինչև 2018թ․ տարվա վերջ լուծվելու է Արմաշի խմելու ջրի խնդիրը։ Կառավարությունը 15 միլիոն դրամ է հատկացրել համայնքի ջրամբարի կառուցման համար։

► «Նաիրիտի» տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակիցների՝ 2018թ-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է։ Այս պահին արդեն վճարվել է հինգ ամսվա աշխատավարձ ՝ շուրջ 55 միլիոն դրամ։

► Դատապարտյալները նոր արտոնություններ կստանան․

պատժի կրում ազգականների բնակության վայրին մոտ,
երկարատև տեսակցություն՝ մինչև 3 օր,
ամսվա ընթացքում 60․000 դրամի գնումներ կատարելու հնարավորություն։
► Հանրության առաջ բաց են Բ26-ի և ԱԺ-ի դռները։

 

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02

Մենք հպարտ ենք լինել Քաջարանի կողքին և մեր ներդրումն ունենալ նրա շարունակական զարգացման ու բարեկեցության գործում․ ԶՊՄԿ

22.08.2026 10:19

ԿԽՄԿ–ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Ամատունի

21.08.2026 22:19

Այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ․ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:37

Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության գործում․ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:35

Առանձնակի երախտագիտությամբ ենք հիշում Ձեր հետևողական և սկզբունքային ձայնը Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցում. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը՝ Վեհափառին

21.08.2026 19:31

Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է

21.08.2026 16:52

Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չի կարող լիարժեք լինել առանց հայ գերիների ազատ արձակման․ The Washington Times

21.08.2026 16:47