«Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագիր» թիմի ղեկավար Յարոսլավ Զարիխտան աշխատանքային այցով Մեղրի համայնքում էր

29.02.2024 16:06
834

Փետրվարի 28-ին Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանն ու առաջին տեղակալ Խաչատուր Անդրեասյանը հանդիպեցին «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագիր» թիմի ղեկավար Յարոսլավ Զարիխտային,համայնքային ենթակառուցվածքների փորձագետ Տիգրան Ավագյանին և ՄՓՄՁ խորհրդատու Վաղարշակ Մկրտումյանին։

R2D Սյունիք ծրագիրը իրականացվում է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակներում՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ և համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից։ Ծրագրի նպատակն է Սյունիքում նպաստել միկրո, փոքր և միջին ՄՓՄՁ բիզնեսների մրցունակության բարձրացմանը և օժանդակություն տրամադրել համայնքային փոքր ենթակառուցվածքների վերականգնման համար։

Տ․ Ավագյանը խոսեց ծրագրի շրջանակներում նախատեսվող՝ Մեղրի համայնքում 56 կմ երկարությամբ ջրագծի կառուցման մասին և նշեց, որ միջազգային ստանդարտներով և բնապահպանական նորմերով այս ծրագիրը նախատեսվում է մինչև 2025 թ․ նախագծել, և իր խոսքով՝ 2024թ․ ապրիլի 1-ից իրենց կողմից ուղարկված մասնագետները կարող են արդեն տեղում սկսել ջրագծի ծրագրի նախագծման ուսումնասիրությունները։

Բ․ Զաքարյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի թիմին՝ ողջունելով եվրոպական այս ծրագրի ՝ Սյունիքում և հատկապես Մեղրիում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը, կարևորեց իրենց այս հանդիպումը R2D Սյունիք ծրագրի շրջանակներում և նշեց, որ ջրագծի կառուցումը նոր շունչ կտա համայնքին՝ խմելու, ոռոգման, անասնապահության, գյուղատնտեսության և մի շարք այլ բնագավառներում։

Ծրագրի ղեկավար Յ․ Զարիխտան շնորհակալություն հայտնեց համագործակցության համար և նշեց, որ համատեղ կկարողանան այդ մեծ ծրագիրը իրականացնել միջազգային ստանդարտներին համապատասխան։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40