Դասընթացներ, որոնք միտված են մասնագիտական կողմնորոշմանը

11.05.2023 12:39
1101

Մարզկենտրոնի դպրոցականներին տեղեկատվական տեխնոլոգիաների հիմունքներին ծանոթացնելու նպատակով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում անցկացվում են անվճար դասընթացներ: Այդ առիթով մասնաճյուղում հյուրընկալվել էին Կապանի թիվ 1 հիմնական, թիվ 2 ավագ, թիվ 3 միջնակարգ, թիվ 5 հիմնական և թիվ 9 ավագ դպրոցների տնօրենները: Հանդիպման ժամանակ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի և դպրոցների միջև կնքվեցին դպրոցականների  համար դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ հուշագրեր:

Այս փուլում 60 աշակերտի համար կանցկացվեն «KODU միջավայրում խաղերի պատրաստում», «PYTHON սկսնակների  համար» և «PHOTOSHOP-ի հիմունքներ» դասընթացները: Անդրանիկ դասընթացին, որը տեղի ունեցավ մայիսի 8-ին, մասնակցում էր մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը, ով դպրոցականներին ներկայացրեց ծրագրի դասավանդողներին և մասնաճյուղի սպասարկող անձնակազմին, հաջողություններ մաղթեց դպրոցականներին: Առաջին դասընթացը թիվ 2 ավագ դպրոցի տասներորդցիների համար  վարում էր մասնաճյուղի «Տեղեկատվական տեխնոլոգիաների, ինֆորմատիկայի  և ավտոմատացված համակարգեր» ամբիոնի դասախոս Արուս Ավետիսյանը: «KODU» ծրագիրը կվարի մասնաճյուղի ցանցային ադմինիստրատոր Աշոտ Ավետիսյանը, «PHOTOSHOP»-ը՝ կրտսեր գիտաշխատող Գրիգորի Սահակյանը:

Ինչպես «Սյունյաց երկրին» փոխանցեց մասնաճյուղի տնօրենի  պաշտոնակատար Լեռնիկ Պետրոսյանը՝ դասընթացները դպրոցականներին հնարավորություն կընձեռնեն մոտիկից ծանոթանալ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի գործունեությանը, դասավանդվող մասնագիտություններին, մի խոսքով՝ կնպաստեն մասնագիտական կողմնորոշմանը: Դասընթացներն ավարտվելուց հետո կամփոփվեն  արդյունքները, հավաստագրեր կհանձնվեն դպրոցականներին՝ դասընթացն ավարտելու վերաբերյալ:

Վահրամ Օրբելյան

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01