Սյունյաց թեմի եկեղեցիներում՝ Սուրբ Հարության տոնի Ճրագալույցի պատարագի արարողություններ

20.04.2019 22:15
1425

Ապրիլի 20-ին, ժամը 17-ից  Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի եկեղեցիներում տեղի ունեցան Սուրբ Հարության տոնի Ճրագալույցի պատարագի արարողություններ:

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ  Տեր Մակար վարդապետ Հակոբյանը Սուրբ Հարության տոնի Ճրագալույցի պատարագ մատուցեց Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

Տաթեւի վանքի Սուրբ Պողոս-Պետրոս տաճարում Սուրբ Հարության տոնի Ճրագալույցի պատարագ մատուցեց Տաթեւի վանքի  վանահայր Միքայել վարդապետ Գեւորգյանը:

Սյունյաց թեմի առաջնորդանիստ եկեղեցում՝ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում,  սուրբ եւ անմահ պատարագ մատուցեց Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն  քահանա Մելքումյանը:

Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց  եկեղեցում Սուրբ Հարության տոնի Ճրագալույցի պատարագ մատուցեց Տեր Վահան  քահանա Հեբոյանը:

Մեղրիի Սուրբ Հովհաննես եկեղեցում Տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանի կողմից  մատուցվեց Սուրբ Հարության տոնի Ճրագալույցի պատարագ:

Քաջարան գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում Սուրբ Հարության տոնի Ճրագալույցի պատարագ  մատուցեց Տեր Շիրակ քահանա Խանոյանը:

Դարբասի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցում Սուրբ Հարության տոնի Ճրագալույցի պատարագ  մատուցեց Դարբասի հոգեւոր հովիվ Տեր Ընծա քահանա Միրզոյանը:

Վաղը՝ ապրիլի 21-ին, ժամը 11.00-ից Սյունյաց թեմի եկեղեցիներում տեղի կունենան  Սուրբ Հարության տոնի  պատարագի արարողություններ:

Սյունյաց թեմի առաջնորդանիստ տաճարում՝ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Սուրբ Հարության տոնի  պատարագը կմատուցի Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ  Տեր Մակար վարդապետ Հակոբյանը:

-Քրիստոս հարյավ ի մեռելոց:

-Օրհնյա՜լ է հարությունը Քրիստոսի:

 

«Սյունյաց երկիր»

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40