Մենք գույքահարկի ռեժիմում արել ենք դարակազմիկ փոփոխություն

10.05.2021 15:23
1167

Մեր արած ամենակարևոր ինստիտուցիոնալ փոփոխություններից մեկը, չեմ վախենա ասել, որ դա դարակազմիկ փոփոխություն է, դա այն է, ինչը մենք արել ենք գույքահարկի ռեժիմում: Մենք գույքահարկի վերաբերյալ օրենսդրության մեջ կատարել ենք փոփոխություններ, որոնք և՛ քաղաքական և՛ ֆիսկալ, և՛ սոցիալական արդարության առումով լրջագույն խնդիր են  լուծել. այսօր ԱԺ հատուկ  նիստի ժամանակ ամփոփելով երեք տարիների Կառավարության աշխատանքը նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Խոսվում է տարածքային համաչափ զարգացման մասին, համայնքների զարգացման մասին. մենք գույքահարկի մասին օրենսդրության փոփոխութւյամբ լրջորեն ուժեղացրել ենք տեղական ինքնակառավարման ինստիտուտը, որովհետև այսուհետ համայնքային բյուջեները կունենան բոլոորովին այլ հնարավորություններ, բայց այստեղ կա մի լրջագույն գործարք, որին ես կանդրադառնամ ավելի ուշ։ Գույքահարկի ինստիտուտի մեջ մեր կատարած փոփոխությունը բերելու է կրթական ասպարեզում հեղափոխական փոփոխությունների և այդ պրոցեսը սկսված է»,- ընդգծեց նա:

Փաշինյանը նշեց՝ շատ է խոսվում, որ ՀՀ-ում Կառավարությունը ձախողել է արդարադատության ոլորտում իրականացվելիք բարեփոխումները, սակայն պետք է հասկանալ այդ բարեփոխումները, արդարությունը և արդարադատությունը, ո՞ւմ համար են՝ դրանք քաղաքական էլիտաների՞, թե՞ ՀՀ շարքային քաղաքացիների համար: 

«Երբ մենք այս տեսանկյունից ենք նայում, տեսնում ենք, որ այո՛ մենք արդարադատության ոլորտում էլ ենք իրականացրել հեղափոխական փոփոխություններ: Այսօր ՀՀ Քրեակատարողական հիմնարկներում պատմական նվազագույն թիվն է՝ կալանավորված և դատապարտված անձանց: Սա արդարադատության ոլորտում մեր իրականացրած բարեփոխումների արդյունք է, որովհետև այսօր դատարաններն այլևս  նախաքննության մարմինների կցորդը չեն: Բա հազարավոր ճակատագրերը, այն հազարավոր հայրերը, որոնք այսօր իրենց երեխաներ կողքին են․ սա՞ է կարևոր, թե այն, ի՞նչ է մտածում քաղաքական էլիտան, իշխանությունն և ընդդիմությունը՝ դատաիրավական համակարգի մասին: Այո՛, մենք այսօր արդարադատության ոլորտում հասել ենք ամենակարևոր փոփոխության, որը հեղափոխական փոփոխություն է, մենք հստակ կարող ենք ասել, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում անմեղ մարդ չկա»: 

live24.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22