Պետդուման կարձագանքի Ադրբեջանի կողմից ռուս պատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելուն

30.03.2022 18:54
1481

Ադրբեջանի կողմից Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ միջազգային հետախուզման հայտարարումը համապատասխան արձագանքի կարժանանա ՌԴ օրենսդիր մարմնի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան:

«Սա նյարդային, սխալ գործողություն է: Մենք կարձագանքենք նման հայտարարությանը, կփորձենք հիմա ձեռնարկել հստակ քայլեր՝ հանգստացնելու մեր գործընկերներին»,- ասել է նա:

Միխայիլ Դելյագինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում կոչ էր արել ռուս խաղաղապահներին չենթարկվելու պատճառով հարվածել Ադրբեջանի նավթահանքերին:

Ի պատասխան նման հայտարարության՝ Ադրբեջանի գլխավոր դատախազը նրա նկատմամբ քրեական գործ է հարուցել: Միխայիլ Դելյագինը որպես մեղադրյալ է ներգրավվել, և նրա նկատմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարվել, որպես խափանման միջոց ընտրվել է  կալանքը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40