Պետք է ատամներով պաշտպանենք մեր իրավունքները, եթե չլինի Արցախ, չի լինելու նաեւ Հայաստան. Արցախի արտգործնախարար

13.10.2022 15:53
1222

Արցախի համար ընդունելի չէ Լեռնային Ղարաբաղի հայկական էթնիկ համայնք ձեւակերպումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով «Силовики» տելեգրամյան ալիքի հրապարակած փաստաթղթին,  որն ըստ այդ հրապարակման, Պրահայում դարձել է Փաշինյանի, Ալիեւի եւ Էրդողանի միջեւ առանցքային խոսակցության թեմա, եւ այդ փաստաթղթի կետերից մեկով՝ Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցիչ, ով Լեռնային Ղարաբաղի հայկական էթնիկ համայնքի կողմից նշանակված ներկայացուցչի հետ կաշխատի Ղարաբաղի բնակիչների իրավունքների եւ անվտանգության քննարկումեր անցկացնելու համար։

«Մենք դարեր շարունակ պետականություն ունենք։ Ավելին՝ 1923 թվականից սկսած՝ ունեցել ենք նաեւ միջազգայնորեն ճանաչված պետականություն՝ որպես Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, որը էվոլուցիոն կերպով դարձել է Լեռնային Ղարաբաղի կամ էլ Արցախի Հանրապետություն։ Հասկանալի է, որ ադրբեջանցիները ամեն ինչ կուզեն անել, որ մեր պետականությունը չլինի  եւ մեզ ներկայացնեն որպես աբորիգեն ժողովուրդ, որն ինչ–որ իրավունքներ ունի, բայց դա այդպես չէ»,– ասաց Դավիթ Բաբայանը։

Արցախի արտգործնախարարը շեշտում է՝ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների բարելավմանը Արցախը չի կարող դեմ լինել, բայց այդ հարաբերությունների բարելավման արդյունքում Արցախը չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս։

«Ադրբեջանի կազմում Արցախի որեւէ կարգավիճակ անընդունելի է։ Արցախն իրեն չի տեսնում Ադրբեջանի կազմում։ Սա մեր կարմիր գիծն է, մենք պետք է սկզբունքային լինենք, մանավանդ այս ծանր իրավիճակում։ Սկզբունքայնությունը մեր համար իմունային համակարգի կարեւորագույն բաղադրիչն է։ Ինչ վերաբերում է Արցախ–Ադրբեջան բանակցություններին, ապա պաշտոնական Ստեփանակերտը տարիներ շարունակ ասել է, որ պատրաստ է Բաքվի հետ բանակցել, բայց հարց է, թե ինչ  ձեւաչափով։ Իսկ այդ ձեւաչափն ընդունված է միջազգայնորեն, խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին է, դրա շրջանակներում Արցախը ճանաչվել էր թե՛ բանակցային կողմ, թե՛ հակամարտության կողմ։ Հետեւաբար մենք երբեք դեմ չենք եղել Բաքվի հետ բանակցություններին, բայց այն պետք է իրականացվի միջազգայնորեն ընդունված ձեւաչափով»,– ընդգծեց Դավիթ Բաբայանը։

Արցախցի պաշտոնյայի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է համապատասխան արձագանքի Իլհամ Ալիեւի հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղի բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են։

«Սա ի՞նչ է, դեպորտացիայի կո՞չ, թե՝ նախանշում։ Կրկնում եմ՝ մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ հավասարը հավասարի հետ բանակցել, իհարկե, հասկանում ենք, որ հիմա իրավիճակը բարդ է, Ադրբեջանը փորձում է օգտվել առիթից, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է թույլ տանք դա։ Պետք է ատամներով պաշտպանենք մեր իրավունքները, արժանապատվությունը, որովհետեւ եթե չլինի Արցախ, չի լինելու նաեւ Հայաստան, բարոյապես էլ չենք լինելու»,– ասաց Արցախի արտգործնախարարը՝ հավելելով, որ Արցախի փրկությունը Հայաստան–Արցախ–Սփյուռք միասնականության մեջ է։

Անդրադառնալով Հայաստանում հակառուսական տրամադրություններին, Դավիթ Բաբայանն ասաց՝ «Ռուսաստանին հարվածողն առաջին հերթին հարվածում է Արցախին ու Հայաստանին»։

«Եթո չլինի ռուս խաղաղապահ առաքելություն, ապա չի լինի Արցախ, հիմա ի՞նչ ենք ուզում, որ Արցախ չլինի։ Այո, Ռուսաստանը մեզ համար եղբայրական երկիր է, բայց դա չի նշանակում, որ մենք դեմ ենք ԱՄՆ–ին, Ֆրանսիային, Իրանին կամ էլ այլ երկրի։ Մենք սփյուռք ունենք եւ պարտավոր ենք լավ հարաբերություններ ունենալ բոլոր այն երկրների հետ, որտեղ կա հայկական սփյուռք։ Հիմա Ռուսաստանի հետ վատանանք ու 3 մլն հայության հետ մեր կապը կտրե՞նք, այս հարցը հակառուսական տրամադրություններ ունեցողներին եմ տալիս, նույնը նաեւ ԱՄՆ–ին եւ մյուս երկրներին է վերաբերում։ ԱՄՆ–ի հետ լավ լինելու համար միակ նախապայմանը ռուսատյացությո՞ւնն է, կամ հակառակը, այսպիսի մոտեցումներով հայոց պետականությունը կործանվելու է»,– հավելեց Արցախի արտգործնախարարը։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08