Պետք է երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հակազդել Ալիևի բացահայտ սպառնալիքներին. ԱՄՆ կոնգրեսականներ

19.01.2024 21:48
726

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Դևիդ Վալադաոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Նախագահ Ալիևի վերջին հայտարարություններն էսկալացիայի վերաբերյալ, այդ թվում՝ Հայաստանի տարածքից զորքերը դուրս բերելուց հրաժարվելը, հետևում են նույն սխեմային, որը նա օգտագործեց անցյալ աշնանը՝ Արցախում ավելի քան 100000 հայերի էթնիկ զտումներին նախապատրաստվելիս:

Նա թշնամական հայտարարություններ է անում, ելույթներն օգտագործում է իր բանակի հետագա մոբիլիզացիան արդարացնելու համար, իսկ հետո ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում, քանի որ կարծում է, որ հետևանքներ չեն լինի։ Միջազգային հանրությունը, ցավոք, վերջին մի քանի տարվա ընթացքում իր անգործությամբ ապացուցեց, որ Ալիևը ճիշտ է կարծել։

Ժամանակն է պատասխանատվության ենթարկել նրա վարչակարգին՝ ռազմատենչ հռետորաբանության և Հարավային Կովկասում հայերի դեմ  ձեռնարկած գործողությունների համար։

Միացյալ Նահանգները և մեր տարածաշրջանային գործընկերները պետք է օգտագործեն բոլոր դիվանագիտական ​​գործիքները, այդ թվում՝ պատժամիջոցները, որպեսզի երաշխավորեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հակազդեն Ալիևի բացահայտ սպառնալիքներին։ Մենք կոչ ենք անում պետքարտուղարությանն ու մեր միջազգային գործընկերներին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու Ադրբեջանի հետագա ցանկացած ագրեսիան և ապահովելու Հայաստանի անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ։

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40