Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում. Սեյրան Օհանյան

21.09.2019 13:33
1157

Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում: Այս մասին Facebook_ի իր էջում Անկախության օրվա առթիվ իր շնորհավորանքում նշել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձն է՝

շուրջ քառորդդարյա նորագույն պատմություն, հիրավի հերոսական ճանապարհ, որի յուրաքանչյուր ակնթարթը ծանրագույն մաքառում էր, խիզախում, նվիրում, անտրտունջ ջանքեր, թիմային աշխատանք, որի յուրաքանչյուր բաժանումն իր հաջողությունն է ունեցել, իր ձեռքբերումն ու բացթողումը, եւ այսօր անհնար է մեկ հայացքով ամբողջացնել կամ ներկայացնել այն։

Սակայն, վստահ եմ, բոլորիս համար Անկախության ամենամեծ նվաճումը ազգային բանակն է՝ մեր ուժի, հպարտության գրավականը, որը, Արցախյան պատերազմում արիաբար հաղթելով իր նկատմամբ քանակական առավելություն ունեցող հակառակորդին, ամուր, վստահ կանգնած իր դիրքերում, այսօր էլ ապահովում է հայ ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ արարումը։

Մենք ասում ենք՝ մեր նպատակը միասնական մեկ հայրենիքն է։

Սակայն այդ նպատակին հասնելու եւ արտաքին ուժերին այսուհետ նույնպես պատվով դիմակայելու համար ամենից առաջ պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում եւ կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ մեր պետության, ժողովրդի համար,

պե՛տք է արդարություն հաստատել պետության ներսում եւ չտրվե՛լ կեղծ զրպարտանքներով հասարակությանը մոլորեցնելու գայթակղությանը (․․․այդպես թույլերն են պաշտպանվում), որովհետեւ նրանք, որոնք մարտի դաշտում իրենց վրա կրակ վերցնելով, թրծվել, հաղթել են, հաղթելու են նաեւ այս ճակատում՝ խաղաղ, օրինական ճանապարհով։

Մենք անկախությունը նվաճել ենք մեր մարտական ընկերների, եղբայրների, որդիների կյանքի, առողջության գնով...

Եվ որեւէ մեկը իրավունք չունի խարխլելու մեր ժողովրդի անդորրը, մեր երիտասարդ պետության հիմնասյուները։

Պետականությունը անսակարկելի, բարձրագույն արժեք է։

Հայրենիքին ծառայելը յուրաքանչյուրիս պա՛րտքն է եւ պատիվ։

Եկե՛ք ուրեմն պատվով եւ խիզախությամբ պաշտպանենք մեր անցյալի հաղթանակները, ավելի եռանդուն շենացնենք երկիրը՝ կենտրոնացնելով պետականամետ, առողջ ուժերը այսօր մեր ժողովրդի համար կարեւորագույն զենքի՝ տնտեսության զարգացման վրա, եւ համախմբված, մեկ բռունցք դարձած՝ պատրաստ լինենք նոր մարտահրավերներին դիմակայելու։

Սիրելի՛ հայրենակիցներ

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ուժ, տոկունություն, երջանկություն եմ ձեզ մաղթում եւ նոր հաղթանակներ՝ հանուն Հայրենիքի բարօրության, փառքի, խաղաղ ապագայի»:

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40