Պետրոս Ղազարյան. «Մեղրի համայնքում հոկտեմբերի 17-ին կայանալիք ավագանու ընտրությունը նախեւառաջ մրցակցություն կլինի մեղրեցիների եւ ագարակցիների միջեւ» 

31.08.2021 13:59
3056

Աշխատանքային այցով լինելով մարզկենտրոնից հեռու բնակավայրերում, ձգտում ենք զրույցներ ունենալ տարբեր տարիքի եւ զբաղմունքի մարդկանց հետ, լսել նրանց կարծիքը: Ասենք, որ շատերի տեսակետը մերօրյա  զարգացումների վերաբերյալ անկեղծ են լինում: Իրենց հող ու ջրի հետ կապված մարդիկ առանձնապես սեթեւեթելու կարիք բնավ չունեն...

Օգոստոսի 29-ին Տաշտունում մասնակցելով մերօրյա պատերազմի նահատակների հիշատակին նվիրված հուշաքարի բացման արարողությանը, տարբեր զրույցներ ունեցանք: Մեր զրուցակիցներից մեկը 55-ամյա Պետրոս Ղազարյանն էր՝ Կարճեւան գյուղից, ով ընտանիքի հետ կիրակնօրյա հանգիստն էր անցկացնում Տաշտունի մի գեղատեսիլ անկյունում: Այնտեղ, որտեղ մերօրյա պատերազմի նահատակ Անդրանիկ Հայրապետյանի պատվին հուշաղբյուր է կառուցված:

«Այգի ունեմ, միշտ հողի հետ կապված եմ եղել, արդյունաբերությունում եմ աշխատել, կյանքում շատ եմ չարչարվել, բայց պատերազմը շատ բան փոխեց: Մեր երկիրը պիտի զարգանար, սակայն...» ,- չի շարունակում խոսքը, ինքնին հասկանալի է, որ մերօրյա պատերազմը նկատի ունի, ինչով էլ պայմանավորում է մարդկանց անկումային տրամադրությունը:

Պետրոս Ղազարյանին մտահոգում է նաեւ Մեղրիի ներքաղաքական դրությունը. «Վիճակն այսպիսին չպիտի լիներ. Մեղրու նախկին համայնքապետն անազատության մեջ է: Ինքը համայնքի համար շատ բան է արել: Եթե բոլորը հետեւեին նրա օրինակին, Մեղրին այլ վիճակ կունենար»,- համոզված ասում է մեր զրուցակիցը եւ հավելում՝ «2008 թվականին, երբ քաղաքապետ ընտրվեց, դրանից հետո զարգացում եղավ Ագարակում: Նույնիսկ մեղրեցիները բարի նախանձով էին նայում ագարակցիներին»:

Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Մեղրիում զգացվում է հոկտեմբերի 17-ին անցկացվելիք ավագանու հերթական ընտրության շունչը: Մեր զրուցակցի համոզմամբ՝ «Քանի դեռ ընտրարշավ չի սկսել, ստույգ բան չի կարելի ասել»: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ «Մեղրի համայնքում հոկտեմբերի 17-ին կայանալիք ավագանու ընտրությունը նախեւառաջ մրցակցություն կլինի մեղրեցիների եւ ագարակցիների միջեւ»:

Պետրոս Ղազարյանը Մեղրու գյուղական բնակավայրերի հիմնախնդիրներից առանձնացրեց ոռոգման ջրի սակավությունը:

Այնուամենայնիվ, նա համոզմունք հայտնեց, որ մեր երկիրը, նաեւ իր փոքր հայրենիք Մեղրին դեռ զարգանալու են. երկու որդի ունի, ովքեր մայրաքաղաքում կրթություն են ստացել, նրանց պատվիրել է Մեղրիում ապրել եւ շենացնել իրենց ծննդավայրը:

 Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40