Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Մեծ լոռեցին դառնում է 157 տարեկան

19.02.2026 11:12
540

Թումանյան ասելով մարդիկ իրենց մտապատկերում ունենում են Թումանյան բանաստեղծին, ապա արձակագրին, բայց ահա Թումանյան հրապարակախոսին հազվադեպ են մտաբերում։ Շատ ափսոս, քանզի իր հրապարախոսական հոդվածներում արտահայտել է մտքեր, որոնք, ասես, մեր օրերի համար են ասված և գրված։

Դրանք ամենևին չեն կորցրել թարմությունը, առավել ևս՝ այժմեականությանը։ <Դառնացած ժողովուրդ> հոդվածը 1910-ին է գրել, հրապարակման եզրահանգումն այսօր մեր հասարակությանն է վերաբերում։ «Ուրիշ ճանապարհ չկա, ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»։

«Անկեղծ չենք» հոդվածում (1907) դառնությամբ գրում է, որ կեղծիքն ահռելի չափերի է հասել իր օրերում, ապա հավելում․ «Մի ժողովուրդ, որ այսքան կեղծիքներ ու կեղծավորներ ունի, այսքան խարդախներ ու խաչագողներ, չի սիրվիլ, որքան կուզե խելոք լինել, որքան կուզե գոռա, թե կուլտուրական եմ ես․․․»։

Թումանյանի մի եզրահանգում ժամանակակիցներիս ևս լուրջ մտահոգությունների տեղիք պիտի տա․ «Էդպես էլ ժողովուրդ չդառանք, մնացինք խալխ»։

Ընթերցենք նաև Թումանյանի հրապարակախոսությունը։

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40