Փետրվարի 21-ը՝ մայրենի լեզվի միջազգային օր

21.02.2018 14:33
1901

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի որոշումով 2000 թվականից փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման եւ գործածության աջակցման օր: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականի՝ աշխարհի վեց հազար լեզուներ կորստի մատնվելու եզրին են: Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաեւ Հայաստանում:

Կարծում ենք, որ Աստծո ամեն օրը պիտի մայրենի լեզվի օր հայտարարել, քանզի ամեն քայլափոխի ականատեսն եք, թե ինչպես է մեր ոսկեղենիկ հայերենն աղավաղվում գրավոր ու բանավոր հաղորդակցության ժամանակ, գովազդային վահանակներում, շատ հաճախ էլ հեռուսատէկրանից հնչող եթերային խոսքում: 

Ուրեմն՝ հոգատար վերաբերմունք դրսեւորենք եւ զգույշ լինենք դարերով ավանդված մեր մայրենին գործածելիս:

 

Մեր լեզուն

Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,

Առնական է, կոպիտ, բայց միեւնույն պահին

Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,

Վառված հրով անշեջ դարերում հին։ -

 

Եվ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,

Հղկել են այն դարեր, որպես մարմար,

Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,

Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար։

 

Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին, -

Եվ եթե մենք այսօր կոտրատում ենք այն մերթ, -

Այդ նրանից է, որ ուզում ենք մեր

Նոր խոհերի վրա ժանգ չչոքի։ -

 

Այդ նրանից է, որ այսօրվա ոգուն

Այլեւս չի կարող լինել պատյան

Ո ՛չ Տերյանի բառբառը նվագուն,

Ո ՛չ Նարեկի մրմունջը մագաղաթյա։ -

 

Եվ ո ՛չ անգամ Լոռու պայծառ երգիչ

Թումանյանի բառբառը գեղջկական, -

Բայց նա կգա-լեզուն այս երքաթյա բերքի

Եվ խոհերի այս խո՜ր ու երկարակամ…

Եղիշե Չարենց

1933.01.28

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10